Հերթական մոնիտորինգ Արևածագում

2014թ. օգոստոսի 9-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները Արևածագ համայնքում իրականացրեցին մատուցվող ծառայությունների որակի և համայնքի տարեկան բարեփոխումների պլանի կատարման մոնիտորինգ, առողջապահության, կրթության, ՏԻՄ և նախադպրոցական կրթության ոլորտներում, որի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան Արևածագի միջնակարգ դպրոցի տնօրինության, ՏԻՄ աշխատակազմի, համայնքի ընտանեկան բժշկի և համայնքի բնակիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին 2013 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիների Ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով , համայնքի բնակիչների մասնակցությամբ ստեղծված համայնքի բարեփոխումների պլանում ներառված խնդիրների լուծման հնարավոր ուղիները , ծառայություն մատուցողները ներկայացրեցին ընթացող աշխատանքները:

Արևածագ համայնքում 2014 թվականի մարտ ամսից կատարվում է ամենամսյա մոնիտորինգ, որի արդյունքում մինչև 2014 թվականի հուլիսի 30-ը ընկած ժամանակահատվածում լուծվել է տարեկան բարեփոխումների պլանում ընդգրկված 16 համայնքային խնդիր, 6-ը կրթության, 6-ը առողջապահության, 4-ը ՏԻՄ, 2-ը նախադպրոցական կրթության ոլորտներում:

Մատուցվող ծառայությունների մոնիտորինգը իրականացվում է համայնքի բնակիչների հետ համատեղ, « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսական օժանդակությամբ: