Կստեղծվեն համայնքների շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ռազմավարական պլաններ

Այսօր օգոստոսի 20-ին « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օ. Դուլգարյանը  « Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության , բնապահպանական կառավարման խթանում, ՔՀԿ-ների զարգացման միջոցով»  ծրագրի շրջանակներում,  ք . Երևանում մասնակցում է արդեն թվով 3-րդ աշխատանքային հանդիպմանը՝ « Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլան» թեմայով:

Առաջիկա ամիսներին  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից նախատեսվում է մշակել Ալավերդու տարածաշրջանի էկոլոգիական խնդիրներ ունեցող համայնքների համար շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլաններ ՏԻՄ-րի հետ համագործակցությամբ: Մենք պարբերաբար տեղյակ կպահենք գործընթացի ընթացքի մասին:

 

«Հզորացված ՔՀԿ-ներ հանուն կայուն բնապահպանության , բնապահպանական կառավարման խթանում, ՔՀԿ-ների զարգացման միջոցով»  ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ , ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից