Ճոճկանում մոնիտորինգի արդյունքում խնդիրներ են լուծվում

2014թ. օգոստոսի 15-ին Ճոճկան համայնքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցների կողմից առողջապահության, կրթության, ՏԻՄ և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվեց մատուցվող ծառայությունների որակի և համայնքի տարեկան բարեփոխումների պլանում ներառված խնդիրների հերթական մոնիտորինգ:

Հանդիպումներ եղան համայնքի ՏԻՄ աշխատակազմի, մանկապարտեզի տնօրինության , բուժ-հաստատության աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին 2013 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիների Ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով , համայնքի բնակիչների մասնակցությամբ ստեղծված համայնքի բարեփոխումների պլանում ներառված խնդիրների լուծման ընթացքը : Դեռևս անցած ամիսների ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքում, համայնքի ամբուլատորիայի տնօրինության հետ ձեռքբերվեց պայմանավորվածություն մայրական դպրոցի կազմակերպման համար, թեև մայրական դպրոցը սկսել էր գործել, սակայն չկար հստակ գրաֆիկ և ընտրված թեմաներ:  Ընտանեկան բժշկուհու հետ ձեռքբերվեց պայմանավորվածություն առաջիկա օրերին կազմել մայրական դպրոցի դասերի ժամանակացույց և ընտրել դասընթացների թեմաները:

Ճոճկան համայնքում 2014 թվականի մարտ ամսից կատարվում է ամենամսյա մոնիտորինգ, որի արդյունքում մինչև 2014 թվականի հուլիսի 30-ը ընկած ժամանակահատվածում լուծվել է տարեկան բարեփոխումների պլանում ընդգրկված 5 համայնքային խնդիր, 2-ը կրթության, 2-ը ՏԻՄ, 1-ը նախադպրոցական կրթության ոլորտներում:

Մատուցվող ծառայությունների մոնիտորինգը իրականացվում է համայնքի բնակիչների հետ համատեղ, « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ֆինանսական օժանդակությամբ: