ԱԽԹԱԼԱ, ԱՔՈՐԻ, ՃՈՃԿԱՆ, երիտասարդները ծանոթացան շահերի պաշտպանության գործիքներին

2014թ. օգոստոսի 22-23-ին Ալավերդի քաղաքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում  կայացավ «Շահերի պաշտպանության գործիքներ»  թեմայով դասընթաց, որին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին  Լոռու մարզի՝  Աքորի, Ճոճկան և Ախթալա  համայնքների բյուջեի մոնիտորինգի խմբերի 15 երիտասարդ անդամ: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին իրազեկել  ՇՊ հիմնական գործիքներին և համայնքային մակարդակում ՇՊ արդյունավետ մեխանիզմներին:

Դասընթացը վարում էր  շահերի պաշտպանության և թափանցիկ կառավարման մասնագետ՝ Տաթևիկ Դավթյանը:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր:

Դասընթացը կազմակերպվել էր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի  կողմից իրականացվող  «Համայնքային բյուջեի մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան»-ի  ֆինանսական օժանդակությամբ: