Հրաժեշտ բակային ճամբարին

Ահա և ավարտվեց բակային ճամբարը Քարինջ համայնքում: Բոլոր ճամբարականները մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին հավաքվել օգոստոսի 20-ին նշելու ճամբարի վերջին օրը, որտեղ բացի գիտելիքներ ստանալուց վայելեցին գեղեցիկ և անմոռանալի պահեր:

Ճամբարային վերջին օրվան  ճամբարականները   նախապատրաստվել էին մեծ եռանդով և կազմակերպել էին միջոցառում, որի ընթացքում բեմականացման տեսքով ներկայացվեց տնօրենի, աշակերտների և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց և իրականացավ Քարինջում տեղեկատվական կետ ունենալու գաղափարը:

Միջոցառումը հագեցած էր երգ ու պարով, բեմականացմամբ, որին ներկա էին նաև «Վորլդ Վիժն Հայաստան» Ալավերդու ՏԶԾ-ի գրասենյակի աշխատակիցները: