Համայնքի բնակիչները կիրականացնեն իրենց համայնքի բյուջեի մոնիտորինգ
2015 թ. Հունիսի 18-ին « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները հանդիպումներ ունեցան Աքորի, Ախթալա, Ճոճկան համայնքների բյուջեի մոնիտորինգի խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մասնակցային բյուջետային փորձագետ Ղարիբ Հարությունյանը , որը խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտադրեց որ կարևոր է,որպեսզի համայնքներում ձևավորված բյուջեի մոնիտորինգի խումբն ավելի ուշադիր, հետևողական լինի բյուջեի պլանավորման, ֆոնդհայթայթման և հետագա աշխատանքների ընթացքների նկատմամբ, այն ավելի էֆեկտիվ ու արդյունավետ դարձնելու համար:Հանդիպումների ընթացքում մշակվեց մեթոդաբանությունը,
խոսվեց առաջիկա անելիքների մասին, բյուջեի մոնիտորինգի գործընթացի ընթացակարգի , հաջորդական քայլերի մասին, որոնք պետք է իրականացվեն: Բյուջեի մոնիտորինգի իրականացման հիմնական նպատակն է խթանել մասնակցային գործընթացները, մասնակցային պլանավորմումը, բյուջեի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացումը և նպաստել ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը:Այս հանդիպումները կրելու են պարբերական բնույթ և արդեն իսկ մշակվել է այն ժամանակացույցը, որին համապատասխան այն կիրականացվի:
Հանդիպումներն իրականացվում են համայնքի բնակիչների հետ համատեղ « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»,, ՀԿ-ի կողմից իրականացվող « Համայնքային բյուջեի մոնիտորիգ » ծրագրի շրջանակներում «ՎորլդՎիժն Հայաստան ՄԲԿ»–ի ֆինանսական օժանդակությամբ: