Ստեղծված իրավիճակին տուր քո լուծումը

2015թ հունիսի  24-ին « Համայնքային  համախմբման և  աջակցության  կենտրոն» ՀԿ-ում տեղի ունեցավ նախապես հայտարարված «Ու՞մ մտքով կանցներ »ինտերակտիվ  ներկայացումը,որը  նվիրված  էր ՄԻԱՎ-ՁԻԱՀ  թեմային: Փոքրիկ ներկայացման միջոցով  տրվեց խնդիրը   մասնակից - հանդիսատեսին  առաջարկվեց տալ իր լուծումը, անմիջականորեն  մասնակցություն  ուենալ ներկայացմանը, լինել  գլխավոր հերոսներից  մեկը և առաջարկել ստեղծված իրավիճակից  դուրս  գալու տարբերակը կամ թե ինչպիսի լուծում կտար ինքը ,եթե հայտնվեր նման դրության  մեջ:

Այս հանդիպումը նպատակ ունի իրազեկել երիտասարդներին ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի  մասին, թե ինչ  ճանապարհներով է այն փոխանցվում, ինչպես կարելի է խուսափել վարակվելուց , ինչպիսի կանխարգելիչ մեթոդներ կան , այսօր  ինչ  դեղորայք  է  առաջարկվում այս հիվանդության  համար ,բուժելի  է  արդյոք  այն և թե ինչպիսին է պատկերը Հայաստանում:

Ներկայացմանը հրավիրվել էին  16-30  տարեկան երիտասարդներ ,որոնք  ակտիվորեն մասնակցում  էին  ներկայացմանը , արտահայտում իրենց  տեսակետն ու կարծիքը:Այն անցավ բարձր տրամադրությամբ, բավականին հետաքրքիր, ակտիվ, մասնակիցներն  իրենց  հարցերն  ուղղեցին  մասնագետին , որն  էլ մեծ սիրով  պատասխանեց  այս  հիվադությանը վերաբերվող և ներկաներին  հուզող  հարցերին:

Ինտերակտիվ ներկայացումն  իրականացվեց   « Փոփոխությունների Թատրոն» ՀԿ-ի կողմից,  ծրագրի իրականացմանն  աջակցում  են  USAID, UNFPA,THEATRE for  CHANGES , International Center for Human Development -ը: