Ճոճկանի մանկապարտեզը խաղահրապարակ ունեցավ

Դեռևս 2014 թվականի դեկտեմբերին Ճոճկանի մանկապարտեզում կարիքների գնահատման ժամանակ ճոճկանեցի երեխաների ծնողները կարևորեցին մանկապարտեզի բակում մանկական խաղահրապարակի առկայության անհրաժեշտությունը և քննարկումներից հետո այս խնդիրը ներառվեց համայնքի բարեփոխումների պլանում: Սկսած 2015 թվականի հունվար ամսից Ճոճկանի նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրինությունը մանկապարտեզի բակում խաղահրապարակ ստեղծելու համար դիմել էր տարբեր հաստատություններին և անհատներին, սակայն խնդիրը լուծում չէր ստանում:
2015 թվականի հունիսին մանկապարտեզի տնօրինությունը դիմեց CCMS- ին, առաջարկելով համատեղ իրականացնել խաղահրապարակի կառուցման ծրագիրը:

Մանկապարտեզի տնօրինությունը ստանձնում էր խաղահրապարակի տարածքի բարեկարգման և ցանկապատման աշխատանքները, իսկ CCMS-ը պետք է տրամադրեր խաղասարքերը:
2015 թվականի օգոստոս ամսվա մեջ CCMS-ի (« Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն »  ՀԿ) կողմից Ճոճկանի մանկապարտեզին տրամադրվեց 3 հատ խաղասարք` մեկ հատ զույգ ճոճանակ , մեկ հատ զսպանակով ճաճանակ և մեկ հատ սահարան: Խաղասարքերը տեղադրվեցին մատակարարի կողմից: Հիմա արդեն ճոճկանեցի երեխաները կարող են ավելի հետաքրքիր անցկացնել իրենց առօրյան: Ծրագիրը իրականացվեց CCMS-ի կողմից իրականացվող « Համայնքային աջակցության  » ծրագրի շրջանակներում, Վորլդ Վիժն Հայաստան     ՄԲԿ-ի ֆինանսական աջակցությամբ: