Տրվեց « Զարգացման խաչմերուկ » ծրագրի մեկնարկը

2015 թվականի սեպտեմբերի 3-ին CCMS-ի գրասենյակում տեղի ունեցավ  Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող   « Զարգացման խաչմերուկ »ծրագրի մեկնարկ - շնորհանդեսը , որին մասնակցեցին   ՀՀ Լոռու մարզպետարանի  ՏԻՄ և ՀԳՄ վարչության առաջին կարգի մասնագետ   Ա. Շահվերդյանը, Աքորու համայնքապետ Հ. Սիմոնյանը, Արևածագի համայնքապետ Ս. Սարգսյանը, Քարինջի համայնքապետ Ն. Մկրտումյանը, Ալավերդու և Ճոճկանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, տեղական հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ, « Անկյուն+3 » ՀԸ լրագրողներ:
CCMS-ի տնօրեն Օ. Դուլգարյանը  ներկայացրեց  « Զարգացման Խաչմերուկ  »  ծրագրի նպատակը, ակնկալվող արդյունքները , նախատեսվող գործողություններն

ու դրանց բովանդակությունը: « Զարգացման Խաչմերուկ » ծրագրի նպատակն է `ՀՀ Լոռու մարզի, Ալավերդի, Ճոճկան, Աքորի, Արևածագ և Քարինջ համայնքներում  խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և համայնքային զարգացման գործընթացներում:  Ծրագրի շրջանակներում շահառու համայնքներում կստեղծվեն  ԵԿԱ  ( երիտասարդ կամավորների ակումբ ) ոչ ֆորմալ երիտասարդական քաղաքացիական խմբեր , որոնց անդամները կանցնեն վերապատրաստումների շարք`  « Կարիքների գնհատում  » , « Մոնիտորինգի և շահերի պաշտպանության գործիքներ  » , « Համայնքային մոբիլիզացում  » , « Կամավորություն  » ,  « ՏԻՄ օրենսդրություն մասնակցային բյուջետավորում և պլանավորում » , « Ծրագիր առաջարկի կազմում և ֆոնդհայթայթում » թեմաներով , որից հետո ԵԿԱ անդամները կներգրավվեն համայնքում պրակտիկ աշխատանքներին և նախաձեռնություններին:
Ծրագրից ակնկալվում է, որ համայնքներում ձևավորված կլինեն ԵԿԱ-ներ, որոնց անդամները ներգրավված են համայնքի կարիքները գնահատման և զարգացման ծրագրերի մշակման , ֆոնդահայթայթման , համայնքային նախաձեռնությունների իրականացման, համայնքային խնդիրների հանրայնացման  գործընթացներում: ՏԻՄ-րի հետ համատեղ կվերանայեն համայնքների քառամյա զարգացման ծրագրերը, դրանց մեջ ներառված խնդիրների առաջնայնությունները , կկազմակերպեն շահառու համայնքների 2016 թվականի բյուջեների նախագծերի մշակման աշխատանքները, և դրանց մեջ կապահովեն համայնքային առաջնայնությունների ֆինանսական արտացոլումը:
Ծրագիրը կիրականացվի 2015 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում:

 

Ներկաները ողջունեցին ծրագրի գաղափարը, կարևորեցին անհրաժեշտությունը, ուղղեցին հարցեր կապված ծրագրային գործողությունների կազմակերպման ձևաչափի և ժամկետների հետ, ինչպես նաև հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցել ծրագրի իրականացման գործողություններին և համագործակցել  CCMS-ի և ԵԿԱ-ների հետ: 
Շնորհանդեսի ավարտին CCMS-տնօրեն Օ. Դուլգարյանը  ներկայացրեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության cragrer.am առցանց դրամաշնորհային համակարգը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված «2013-2017 թվականների երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության» գերակայությունները, որոնց պետք է համապատասխանեն առցանց դրամաշնորհային համակարգով ներկայացվող ծրագրերը:
« Զարգացման Խաչմերուկ» ծրագիրը իրականացվում է CCMS-ի ( «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ) կողմից , Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, « Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն » ՊՈԱԿ միջնորդությամբ: