Այսօր Քաղաքացիական հասարակության օրն է

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 2009 թ., որի նպատակն է մարդկանց շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և նրանց ներգրավել քաղաքացիական հասարակության ձևավորման ու զարգացման գործում: Քաղաքացիական հասարակությունն անկախ քաղաքացիների ինքնակառավարման և կամավոր ասոցիացիաների ու կազմակերպությունների համակարգ է, որն անմիջական կախում չունի պետական իշխանության մարմինների հայեցողությունից:

CCMS-ը («Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ) նույնպես լինելով Քաղաքացիական հասարակության մի մասնիկը, նվիրաբար գործունեություն է իրականացնում մարդու իրավունքների և հիմնարար արժեքների տարածման գործում:

Քաղաքացիական հասարակության տոնի առիթով CCMS-ը շնորհավորում է քաղաքացիական հասարակության խմբերին և կառույցներին, ցանկանալով հաջողու­թյուն­ներ, նորա­նոր ձեռքբերումներ քաղաքացիական արժեքների արմատավորման գործում: