Ընթանում է դասընթացների շարք ԵԿԱ անդամների համար

2015 թ-ի սեպտեմբերի 23-26ը  CCMS –ի  (« Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ  )  գրասենյակում  « Զարգացման Խաչմերուկ »  ծրագրի շրջանակներում  տեղի ունեցան  « Մոնիտորինգի և Շահերի պաշտպանության  գործիքներ  »  և «  Համայնքային մոբիլիզացիա » թեմաներով դասընթացները, որոնք  վարեց  շահերի  պաշտպանության փորձագետ Արթուր Վարդազարյանը:

Մինչև դասընթացների կազմակերպումը  ծրագրի  շահառու ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Աքորի, Արևածագ, Ճոճկան և Քարինջ  համայնքներում  ձևավորվել էին ԵԿԱ  ( Երիտասարդների կամավոր ակումբ )  խմբեր,  որոնց  ստեղծման նպատակն է  համայնքներում:  Ստեղծված ԵԿԱ խմբերում յուրաքանչյուր համայնքից  ընդգրկված են  ակտիվ  4 –ական երիտասարդներ , որոնք դասընթացների ընթացքում  ծանոթացան հանրային շահերի պաշտպանության սահմանումներին , ինչպիսի գործիքներ են կիրառվում ՇՊ-ի ժամանակ, որոնք են գործընթացի քայլերը ,

որն է մոնիտորինգի հասկացությունը, այն որպես շահերիի պաշտպանության գործողությունների բաղադիրչ  ինչպիսի գործառույթներ ունի , որն է  համայնքային համախմբումը , համախմբման  գործիքները, ձևերը , մեթոդները, ինչ է իրենից ներկայացնում համայնքային ակտիվ խումբը  , որն է իր առաքելությունը, դերը և պարտականությունները : Դասընթացի ընթացքում  ներկայացվում  էին բազմաթիվ իրավիճակներ համայնքներում առկա խնդիրների վերաբերյալ, որոնց   ԵԿԱ անդամները փորձում էին տալ իրենց  լուծումները, մասնակիցները  իրենց տեսակետն էին հայտնում այս կամ այն իրավիճակի մասին:Դասընթացներն իրենց բովանդակությամբ  բավականին հագեցած էին ,հետաքրքիր, խաղարկային ,  առկա էր ակտիվ մասնակցություն , բանավեճեր , հարց ու պատասխան:

 

« Զարգացման Խաչմերուկ »  ծրագրի  նպատակն է ` ՀՀ Լոռու մարզի Քարինջ, Ճոճկան, Աքորի, Արևածագ և Ալավերդի համայնքներում խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և համայնքային զարգացման գործընթացներում: 
Ծրագիրը իրականացվում ` CCMS-ի կողմից   Հայաստանի Հանրապետության  Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ  :