ԵԿԱ անդամները գտնվում են կարողությունների զարգացման ամենաակտիվ փուլում

2015 թվականի հոկտեմբերի 13-18-ը ընկած ժամանակահատվածում  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ( CCMS ) ՀԿ-ի գրասենյակում  « Զարգացման խաչմերուկ»  ծրագրի շրջանակներում  տեղի ունեցան  «Կամավորություն » ,  «Ֆոնդահայթայթում, ծրագրի առաջարկի կազմում» , «Հանրային մասնակցություն » և  « ՏԻՄ օրենսդրություն » թեմաներով դասընթացները ԵԿԱ ( Երիտասարդ Կամավորների Ակումբ) անդամների համար: Հոկտեմբերի 13-16-ը « Կամավորություն », «Ֆոնդահայթայթում, ծրագրի առաջարկի կազմում»  դասընթացները վարեց շահերի պաշտպանության փորձագետ  և դասընթացավար  Արթուր Վարդազարյանը  իսկ  « Հանրային մասնակցություն » և  «ՏԻՄ օրենսդրություն » թեմաներով  դասընթացավար ` Արշավիր Ղուկասյանը: Դասընթացների ընթացքում  ԵԿԱ խմբի անդամները  հոկտեմբերի 13-14 –ին ծանոթացան  «Կամավորություն » հասկացությանը , ով է կամավորը , ինչ արժեքներ

պետք է ունենա կամավորը, որտեղից է սկիզբ առել կամավորության պատմությունը, ինչպիսին է այն միջազգային մակարդակում, ինչին է նպատում կամավորությունը և որպես կամավոր քեզ այն ինչ է տալիս և ինչ արժեհամակարգ է ձևավորվում և որպես անհատ ինքդ ինչ կարող ես տալ և վերցնել  կամավոր լինելու դեպքում :Իսկ հոկտեմբերի 15-16-ին  դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան   «Ֆոնդահայթայթում » հասկացությանը, նպատակներին, աղբյուրներին , ֆոնդահայթայթում կատարելու դեպքում ինչպիսի աջակցություն  կաելի է ակնկալել, դրանց տեսակները,որն է ծրագիրը, ինչպես ծրագիր կազմել, ինչ նրբություններ և յուրահատկություններ հաշվի առնել ծրագրերի  առաջարկներ  կազմելու ժամանակ, դոնոր փնտրելու ժամանակ ինչ հատկանիշներ հաշվի առնել մինչև դիմելը պոտենցիալ դոնորին , ինչպիսի ֆոնդահայթայթման ձևեր և աղբյուրներ գոյություն ունեն  և այլն:Հոկտեմբերի 17-18 ին ,դասընթացի մասնակիցները  արդեն ներգրավված էին մեկ այլ դասընթացում` « Հանրային մասնակցություն » և  « ՏԻՄ օրենսդրություն »   թեմանները `ներկայացնում էր Արշավիր Ղուկասյանը , որը մասնակիցներին բացատրեց թե  որն է մասնակցության սահմանումը, սկզբունքները, ձևերը,  մասնակցության առավելություններն ու սահմանափակումները, մասնակցության օգուտները կողմերի համար, մասնակցության մակարդակները, և մասնակցության և հաղորդակցության ձևերի սպեկտորները , իսկ հաջորդ օրվա թեման « ՏԻՄ օրենսդրություն »-ն   էր ` Տեղական ինքնակառավարման սահմանադրակյան հիմքերը,  « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքը , որոնք են սկզբունքները, ՏԻՄ լիզաորությունների բնույթը , համայնքի ավագանու լիազորությունները, համայնքի ղեկավարի լիազորությունները:

 

Դասընթացներն անցան բավականին ակտիվ , բուռն քննարկումներով ,  ինտերակտիվ, դերակատարումներով, խաղերով , խաղարկումներով , ԵԿԱ թիմերը հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գաղափարները, հետագայում դրանք կյանքի կոչելու ակնկալիքներով, քանի որ դասընթացավարները քաջալրեցին և իրենց աջակցությունն առաջարկեցին ծրագրերի կազմման ժամանակ համապատասխան խորհրդատվություն տալու  համար: Այս ծրագրի նպատակն է ՀՀ Լոռու մարզի Քարինջ, Աքորի, Արևածագ , Ճոճկան և Ալավերդի համայնքներում խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման  և համայնքային  զարգացման գործընթացներում:

« Զարգացման խաչմերուկ »  ծրագիրը  իրականացվում է CCMS-ի կողմից  Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: