ԵԿԱ անդամները տեսական աշխատանքներից անցնում են գործնական աշխատանքների փուլ

Սույն թվականի հոկտեմբերի 23-24-ին « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ /CCMS-ի /գրասենյակում տեղի ունեցան « Կարիքների մասնակացային բացահայտում և գնահատում » և « Միջանձնային հաղորդակցություն» թեմաներով դասընթացները, որի դասընթացավարն էր Արշավիր Ղուկասյանը: Այս դասընթացների ընթացքում ԵԿԱ մասնակիցները հնարավորություն ունեցան ամբողջական պատկերացում կազմել թե ինչպես է բնութագրվում և որոնք են կարիքների մասնակցային գնահատման / ԿՄԳ / խնդիրները , առաջնային սկզբունքները, գործողությունները, ինչ քայլեր պետք է իրականացվեն տվյալների հավաքագրման համար, ովքեր են դերակատարները, պատասխանա- տուները,  տեղեկատվության հավաքագրման ինչպիսի ձևեր գոյություն  ունեն,  հարցազրույցների քանի տեսակ կա , որոնք են անհատական , կոնկրետ, խմբակային և ֆոկուս խմբային քննարկումները, ինչպես է իրականացվում խնդիրների վերլուծումը համայնքային մակարդակներում , ինչ գործունություն պետք է իրականացվի կատարողների կողմից , ինչ է իրենից ներկայացնում  ինստիտուցիոնալ վերլուծությունը / բենեմատրիցա/ և

ինչպես կազմել գրագետ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Հոկտեմբերի 24-ին ԵԿԱ անդամներին սպասում էր ավելի հետաքրքիր դասընթաց, որը վերաբերում էր « Միջանձնային  հաղորդակցություն » թեմային՝ ինչպես պետք է կառուցել միջանձնային  հաղորդակցությունը , ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել , ինչ մոտեցումներ ունենալ տարբեր իրավիճակներում , լսրանաի հետ ինչպես պետք է աշխատել: Դասընթացավարը վառ օրինակներով ու խաղերի միջոցով մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնում իրապես զգալ թե կոնկրետ դեպքում ինչպես է ազդում մարդկանց վրա քո  պահվածքը , ինչպես կապ հաստատել ու պահել այն զրուցակցի կամ լսարանի  հետ: Դասընթացներն ինչպես միշտ ընթացան ակտիվ, բուռն, հետաքրքիր, մրցակցային, խմբային և անհատական աշխատանքներով: Այս դասընթացները « Զարգացման խաչմերուկ»  ծրագրով նախատեսված դասընթացների վերջին փուլն էին  կազմում:

ԵԿԱ անդամները արդեն ներկայացրել են մշակված ծրագիր, որն իրականացվելու է իր համայնքում որոշակի փոփոխություն իրականացնելու  նպատակով: Ներկայացված ծրագրերը դիտարկվում են փորձագետների  կողմից, անհրաժեշտության դեպքում կստանան խորհրդատվություն ծրագրի թերությունները շտկելու համար , բացի այդ ԵԿԱ անդամները անցել են գործնական աշխատանքների՝ նոյեմբեր ամսվա առաջին հնգօրյակում նախատեսվում է իրականացնել ֆոկուս-խմբային քննարկումներ ՝ իրենց  համայնքներում` վերհանելով խնդիրները , առաջարկությունները կներկայացնեն համայնքապետին և ավագանուն, որոնք կներգրավվեն 2016 թվականի բյուջի , համայնքի զարգացման քառամյա ծրագրերի մեջ :

Հարկ է նշել ,որ այս ծրագրի նպատակն է ՀՀ  Լոռու  մարզի Քարինջ, Աքորի, Արևածագ , Ճոճկան և Ալավերդի համայնքներում խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և համայնքային զարգացման գործընթացներում:

« Զարգացման  խաչմերուկ »  ծրագիրը իրականացվում է CCMS-ի կողմից Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: