Երիտասարդները բացահայտել են իրենց համայնքների կարիքները

2015թ –ի նոկեմբերի 3-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից ֆինանսավորվող և CCMS-ի   («  Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ ) կողմից իրականացվող  « Զարգացման խաչմերուկ »  ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Ալավերդի, Արևածագ, Աքորի , Քարինջ և Ճոճկան համայնքներում ձևավորված ԵԿԱ-ի անդամների առաջին

ֆոկուս-խմբային քննարկումները , որոնց նպատակն էր վերհանել համայնքային խնդիրները: Այդ խնդիրներից կազմվելու է բարեփոխումների պլան  այսինքն, քննարկումների ժամանակ վերհանված ու բարձրաձայված խնդիրների  հնարավոր լուծման մասին առաջարկությունների փաթեթ:

Ֆոկուս -խմբային քննարկումներին հրավիրվել և մասնակցում էին տարբեր սոցիալական խմբեր ներկայացնող մասնակիցներ:  Կարիքների գնահատումն իրականացվեց « Քաղաքացների ձայն և գործողություն»  մեթոդոլոգիայով , որի  արդյունքներում մասնակիցները վեր հանեցին բազմաթիվ խնդիրներ,  որոնց լուծումների վերաբերյալ  բնակիչները ներկայացրերից իրենց տեսակետներն ու առաջարկությունները: Ֆոկուս-խմբային քննարկումներն անցան բավականին բուռն ու  ակտիվ, մասնակիցներից շատերը պատրաստակամություն  հայտնեցին  համագործակցելու ԵԿԱ-ի անդամների հետ: Առաջարկված բարեփոխումները մշակման փուլում են , որից հետո կազմվելու է  առաջարկությունների փաթեթներ յուրաքանչյուր համայնքի համար , որոնք  կներկայացվեն համայնքների  առաջիկա  հանրային լսումների ժամանակ: