ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ CCMS

«Համայնքային  Համախմբման և Աջակցության Կենտրոն»  ՀԿ-ն  ( CCMS ) հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզի Աքորի և Կաճաճկուտ համայնքներում համայնքային համախմբողի թափուր  պաշտոնի համար:

Աշխատանքի նպատակը

Խթանել համայնքային ակտիվությունը համագործակցելով համայնքային կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:  Աջակցել համայնքներում այնպիսի միջավայրի ձևավորմանը,  որը կնպաստի երեխաների ակտիվ զարգացմանը:

Հիմնական պարտականությունները

  1. Իրականացնել «Հովանավորության ծրագրում» ՎՎ ՄԲԿ-ի Ալավերդու ՏԶԾ-ի շրջանակներում նախատեսված գործառույթները
  2. Ցուցաբերել անհատական մոտեցում՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատանքի ընթացքում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հատուկ կարիք ունեցող երեխաներին և առավել խոցելիներին:
  3. Համագործակցել համայնքային սոցիալական աշխատողների հետ ՝հայտնաբերված երեխայի պաշտպանության դեպքերը փոխանցել համայնքային սոցիալական աշխատողին:
  4. Աջակցել համայնքում մասնակցային գործընթացների կազմակերպմանը ակտիվորեն համագործակցելով տեղական ՀԿ-երի , ՏԻՄ-ի , միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ:
  5. Կապող օղակ հանդիսանալ համայնքում գործող ակտիվ խմբերի և շահագրգիռ կողմերի միջև, նպաստել ակտիվ խմբերի կազմակերպչական և ինստիտուցիոնալ զարգացման աշխատանքներին:
  6. Նպաստել համայնքում զարգացման ծրագրերի իրականացմանը,  նախաձեռնել  և համակարգել ֆոնդհայթայթման աշխատանքներ :

Պահանջվող որակավորում և հմտություններ

• Ցանկալի է բարձրագույն կրթություն  /հումանիտար ոլորտում /,

• Կազմակերպչական ունակություններ և թիմային աշխատանքների հմտություններ

• մարդկանց հետ շփվելու,  համախմբելու և ներգրավելու կարողություններ

• հայերենի գերազանց իմացություն և համակարգչով աշխատելու հմտություններ / Word, Excel, e-mail,  Gmail /

Խնդրում ենք մինչև  2015թ–ի  դեկտեմբերի 15-ը ներկայացնել ինքնակենսագրություն և կից  նամակ  / հիմնավորելով տվյալ պաշտոնում աշխատելու Ձեր ցանկությունը, աշխատանքային փորձի և կրթության առկայությամբ   ք. Ալավերդի, Ջրավազանի 5ա հասցեում գտնվող CCMS-ի գրասենյակ :

Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրության անցած թեկնածուները:

Մանրամասն տեղեկությունների   համար  կարող եք զանգահառել 0253 -2 -44-43 հեռախոսահամարին: