ԵԿԱ անդամները իրենց առաջարկությունների փաթեթը ներկայացրեցին հանրային քննարկումների ժամանակ

2015թ-ի դեկտեմբերի 9-ին Ալավերդի համայնքում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր Ալավերդի համայնքի  2016 թ-ի բյուջեի նախագծի հանրային բաց լսումները և քննարկում,որին մասնակցեցին  Ալավերդու ԵԿԱ անդամները : Ալավերդու համայնքնապետ Կ.Փարեմուզյանը ներկայացրերց  2016թ-ի  բյուջեի նախագիծը, քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին համայնքապետին :  Ալավերդու ԵԿԱ անդամներն  իրենց առաջարկությունները ներկայացրեցին

քննարկմանը, որոնք նախապես վերհանվել էին ֆոկուս-խմբային քննարկման ժամանակ  և դրանցից ըստ առաջնահերթության ընտրված առաջարկությունները ներկայացվեցին հանրային բաց լսումների և քննարկման ժամանակ , այն է`  քաղաքապետարանի հետ համատեղ ստեղծել  ,,Ռեսուրս  կենտրոն ,,  որում ներգրավված մարդիկ կզբաղվեն ֆոնդահայթայթման գործընթացով  և  համատեղ ուժերով ծրագրեր կիրականացնեն համայնքի  համար, իսկ մյուսը վերաբերվում էր տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմանը : Ալավերդի համայնքում ավելացնել քաղաքի ներսում գործող համաքաղաքային տրանսպորտի աշխատաժամանակը, հանգստյան օրերին  ժամը մեկ գործող տրանսպորտային ժամանակահատվածը դարձնել 30 րոպեն մեկ և ներքաղաքային տրանսպորտացիայի  համար մրցույթ հայտարարելու և հաղթողին ընտրելու ժամանակ ուշադրություն դարձնել , թե  մրցույթում  հաղթած ընկերությունն ինչպիսի ավտոպարկ ունի , ինչ տեխնիկական վիճակում է գտնվում նրանց ավտոբուսները և միկրոավտոբուսներըև արդյոք կարող է պատշաճ որակով ծառայություն մատուցել ,քանի որ ներկայում օգտագործվող ավտոբուսները  բավականին հին են, իսկ անձրևային օերեին ավտոբուսից օգտվելու դեպքում անձրևանոցի կարիք է զգացվում ավտոբուսների ներսում`անձրևաջրերն անարգել թափանցում  և կաթկթում են ուղևորների վրա: Ինչպես նշեց պրն. Կ Փարեմուզյանը ներհամայնքային տրանսպորտի ծառայությունների որակի բարելավման և պատշաճ  ծառայություն մատուցելու համար ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություն ինքն է շահագրգռված որակական և տեխնիկական բարելավումներ իրականացնելու համար, իսկ ,,Ռեսուրս կենտրոնի,, շրջանակներում համագործակցության առաջարկությունն ընդունվեց քաղաքապետի  կողմից  և  նախնական համաձայնություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքներ իրականացնելու 2016 թ-ի ընթացքում Ալավերդու ԵԿԱ –ի անդամները պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու  և  իրենց գիտելիքներն ու ներուժը ներդնելու  հետագա  համագործակցության  շրջանակներում  ի նպաստ  Ալավերդի համայնքի:

 

«Զարգացման Խաչմերուկ » ծրագիրը իրականացվում է CCMS-ի  ( «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ) կողմից, ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարության ֆինանսական աջակցությամբ: