Համայնքներում ձևավորված ԵԿԱ անդամների առաջարկությունները

2015թ-ի  թվականի սեպտեմբեր ամսից  սկսած  CCMS-իկողմից,  («Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ) ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարության ֆինանսական աջակցությամբ  իրականացվում է «Զարգացման Խաչմերուկ » ծրագիրը, որի շրջանակներում  գրասենյակում տեղի են ունեցել բազմաթիվ դասընթացներ, մասնակցել են նախապես ընտրված երիտասարդներ` Թումանյանի տարածաշրջանի 5 համայնքներից 1 քաղաքային` Ալավերդի և 4 գյուղական` Քարինջ, Ճոճկան, Արևածագ, Աքորի: Կազմավորվել են  երիտասարդ կամավորների ակումբներ / ԵԿԱ /, որում ընդգրկված են յուրաքանչյուր համայնքից 4-ական ակտիվ երիտասարդներ, դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են վկայականներ: «Զարգացման Խաչմերուկ» ծրագրի իրականացման  ամիսների ընթացքում ԵԿԱ խմբերը կազմակերպել են ֆոկուս խմբային քննարկումներ

իրենց համայնքներում վերհանելու համայնքային խնդիրները, որոնք անհանգստացնում և մտահոգում են այդ համայնքների բնակիչներին, առաջնա-հերթության կարգով կազմվել են խմբային քննարկումների ընթացքում վերհանված խնդրների ցանկը , որոնք ներկայացվելու են  2016 թվականի բյուջեի նախագծի բաց  լսումների և հանրային քննարկումների  ժամանակ, կազմակերպվել են  են ֆլոշ-մոբ ակցիաներ որոնց նպատակն է հանրությանը  և  Տեղական Ինքնակառավարման Մարմիններին ներկայացնելու համայնքային խնդիրները,  իրականացվել են հանրօգուտ աշխատանքներ: Մասնավորապես Ալավերդի քաղաքում ԵԿԱ-ն անդրադարձել է ցելոֆանե փաթեթների օգտագործման խնդրին առաջարկելով այն փոխարինել թղթե տոպրակներով,Ալավերդու ԵԿԱ  անդամները և կամավորները  քաղաքի որոշակի հատված մաքրել են թափված ցելոֆաններից, Քարինջ և Արևածագ համայնքներում կազմակերպվել են սպորտային միջոցառումներ`սեղանի թենիսի առաջնություն, վոլեյբոլի առաջնություն, փոքր գյուղական համայնքներում ավելի սուր է դրված երիտասարդների զբաղվածության հարցը և ֆլեշ մոբերի միջոցով ԵԿԱ անդամները ցանկացել են բարձրացնել երիտասարդների զբաղվածության խնդիրը,ճոճկան համայնքում ուշադրության կենտրոնում էր հուշարձանների պահպանության հարցը, որի տարածքում  կազմակերպվել էր մաքրման աշխատանքները՜ տարածքը մաքրվել է մացառուտներից և աղբից, Աքորի համայնքի ԵԿԱ խումբը տեսահոլովակի միջոցով ֆլեշմոբն իրականացնելով անդրադարձել են համայնքի աղբահանության , մաքրության և բնապահպանական խնդիրներին:  2015թ. Դեկտեմբեր  ամսվա առաջին 5 օրյակում  ԵԿԱ անդամները հանդիպել են համայնքապետերի հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ , հստակեցրել 2016 թվականի բյուջեի նախագծի հանրային բաց  լսումների և քննարկման  օրերը,  պատրաստ են իրենց առաջարկությունները ներկայացնել հանրային բաց լսումների և քննարկումների ժամանակ: Աքորի համայնքում ԵԿԱ –ն մասնակցել է 2016 թվականի բյուջեի նախագծի հանրային բաց լսմանն ու քննարկմանը, ներկայացրել են իրենց առաջարկությունների փաթեթը և  համայնքապետարանի նախատեսել է 2016 թվականի բյուջեից հատկացումներ կատարել  Աքորի համայնքում մանկական խաղահրապարակի բարեկարգման համար: Դեկտեմբերի 9-ին Ալավերդի քաղաքում կայացած 2016թ-ի բյուջեի նախագծի հանրային բաց լսման և քննարկման ժամանակ  Ալավերդու  ԵԿԱ անդամների կողմից  ներկայացվեց  առաջարկություն  ,,Ռեսուրս կենտրոն,, ստեղծելու , որտեղ ներգրավված մարդիկ կզբաղվեն ֆոնդահայթայթման գործընթացով և  համատեղ ծրագրեր կիրականացնեն: Այս  առաջարակն արժանացավ հավանության ` ինչպես քաղաքապետը նշեց իրենք ուրախ են նման առաջարկի համար և պատրաստ են համագործակցության :