Առողջապահական և նախադպրոցական չափորոշիչների վերաբերյալ ուսուցողական դասընթացներ

2015թ նոյեմբեր –դեկտեմբեր ամիսների ընթացքում CCMS-ի   ( « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն  » ՀԿ-ի) կողմից  կազմակերպվել է առողջապահական և նախադպրոցական չափորոշիչների վերաբերյալ ուսուցողական բնույթի դասընթացներ` Ալավերդի ,Աքորի,Ախթալա,Այրում ,Արևածագ համայնքներում:Դասընթացի նպատակ էր` բարձրացնել իրազեկվածության մակարդակը ծառայություն ստացողների և մատուցողների շրջանում: Դասընթացի հիմնական  թեմաներ` առողջ երեխայի բուժհսկողություն ,նախադպրոցական կրթության  պետական կրթական չափորոշիչ ,

պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ծավալները: Դասընթացին մասնակցել են մինջև 6 տարեկան երեխաների ծնողներ,ակտիվ քաղաքացիներ,սոցիալական աշխատողներ,համայնքային համախմբողներ, առողջապահական կառույցի ներկայացուցիչներ,մանկապարտեզի տնօրեններ ,դաստիարակներ,բուժքույրեր:

Վերոնշյալ դասընթացների շարքն իրականացվել է CCMS-ի կողմից ,Վորլդ Վիժն  Հայաստան ՄԲԿ Ալավերդու ՏԶԾ-ի ֆինանսական աջակցությամբ: