Իրազեկման ակցիա` Դպրոց. Ճանապարհ դեպի ...

2015թ.  դեկտեմբերի 11-ին CCMS   («  Համայնքային համախմբամն և աջակցության կենտրոն » ՀԿ)-ի  գրասենյակում հավաքվել էին ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի, Աքորի, ճոճկան , Արևածագ, Այգեհատ, Օձուն , Հաղպատ , Արդվի, Մեծ Այրում, Ախթալա համայնքների բնակիչներ և ակտիվ երիտասարդներ: Մինչ այդ  դեկտեմբերի 1-ին հրավիրվել էր մամուլի ասուլիս  « ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ »-ում, որին ակնակլվում էր  Լոռու մարզպետարանի համապատասխան բաժնի, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը, սակայն ԿԳՆ-ից  ներկայացուցիչ չկար: Մամուլի ասուլիսին ներկա  էին  CCMS-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը , Սպիտակի « Հելսինկյան խումբ  »  ՀԿ-ի   նախագահ  Աշխեն Բաբայանը , Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Պապանյանը,

որտեղ բարձրաձայնվել էր դպրոցահասակ  աշակերտների դժվարությունների մասին՝մի համյանքից մեկ այլ համայնք գնալու համար, իսկ  դեկտեմբերի 11-ին հանդիպման  նպատակն էր իրականացնել իրազեկման ակցիա ուղված «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրի վերաբերյալ, որի միջոցով փոխհատուցվում են ՀՀ հանրակրթական դպրոցներում այլ համայնքներից ժամանող աշխատող ուսուցիչների և սովորող աշակերտների փոխադրավարձերը , ՀՀ Լոռու մարզին գրեթե  հատկացումեր չի կատարվում ՝ պետական  վերոնշյալ ծրագրով նախատեսված ամբողջ գումարի 0.5 %: Ծրագրի մասին տեղեկացված չեն ոչ  ուսուցիչները, ոչ աշակերտները՝ երբ մարզի բազմաթիվ համայնքների բարձր դասարանների աշակերտներ ոտքով են  գնում այլ համայնքների միջնակարգ դպրոցներ:CCMS  տնօրեն  Օլեգ Դուլգարյանը ներկայացրերց վերջին երկու ամիսների ընթացքում կատարված ուսումնասիրությունները և ձեռքբերված արդյունքները: Մասնակցիներին ներկայացվեց  «Բաց հասարակության հիմնադրամի» աջակցությամբ տպագրված իրազեկման պաստառները, հանդիպման ավարտից հետո մասնակիցները վեադառնալով  իրենց համայնքներ իրականացրեցին իրազեկման ակցիա՝ տեսանելի վայրերում փակցնելով տեղեկատվական պաստառները, բացատրելով քաղաքացիներին վերոնշյալ ծրագրի  մասին: Ալավերդի քաղաքում ԵԿԱ անդամները և երիտասարդներ, որոնք մասնակցում էին հանդիպմանը և իրազեկման ակցիային բաժանվելով տարբեր խմբերի քաղաքի բոլոր թաղամասերում փակցրեցին տեղեկատվական  պաստառները անցորդներին ներկայացնելով և բացատրելով « Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում » պետական ծրագիրը :

Տեղեկատվական պաստառները առաջիակյում կտարածվեն մարզի այլ համայնքներում ևս :