« Զարգացման խաչմերուկ » ծրագրի ավարտ: ԵԿԱ` նոր սկիզբ
2015թ, դեկտեմբերի 15-ին CCMS-ի գրասենյակում տեղի ունեցավ 2015թ-ի օգոստոսի 15-ին մեկնարկած և դեկտեմբերի 15-ին ավարտված « Զարգացման խաչմերուկ » ծրագրի փակումը: Այս ժամանակահատվածում և ծրագրի շրջանակներում Ալավերդի, Արևածագ ,Աքորի , Քարինջ և Ճոճկան համայնքներում ձևավորված ԵԿԱ-ները հանդես եկան հաշվետվություններով`իրենց անցած ճանապարհի մասին: Ներկա էին ԵԿԱ անդամներ, հրավիրվել էին կամավորներ ,ծրագրի շահառու համայնքներից ակտիվ բնակիչներ,
Ալավերդի համայնքի ՏԻՄ ներկայացուցիչ, ուսանողներներ: Հաշվետվության ժամանակ յուրաքանչյուր ԵԿԱ փոքրիկ էքսկուրս կատարեց դեպի ոչ վաղ անցյալ` ներկայացնելով իր անցած ճանապարհը:Այս մի քանի ամիսների ընթացքում ծրագրի շահառու համայնքներում հրավիրվել էին հանդիպումներ համայնքի բնակիչների և երիտասարդների հետ,յուրաքանչյուր համայքնում ընտրվեցին 4-ական երիտասարդներ ԵԿԱ-ներում ընդգրկվելու և որպես լիարժեք անդամ հանդես գալու համար, նրանցից մեկն ընտրվեց իրենց համայնքի անունով ստեղծված ԵԿԱ ֆեսբուքյան էջի ադմինիստրատոր: Այդ էջերը միշտ անդրադարնում են ցանկացած իրադարձության, որը կատարվում է այդ համայնքում կամ անմիջականորեն կապ ունի ԵԿԱ-ի հետ: ԵԿԱ ֆեսբուքյան էջերում նյութեր հրապարակվեցին « Կամավորություն, կարիքների գնահատում, Մոնիտորինգի և շահերի պաշտպանությույան գործիքները, Համայնքային մոբիլիզացիա , ՏԻՄ օրենսդրություն` մասնակցային բյուջետավորում, Ծրագիր առաջարկի կազմում և ֆոնդահայթայթում » թեմաներով դասընթացների մասին :Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին տրվեցին վկայականներ, ներգրավվեց տեղական հեռուստաընկերությունը լուսաբանլով ծրագրի շրջանականերում իրականացված դասընթացներըանդրադարձ եղավ նաև այս հանդիպմանը, այնուհետև ձևավորված ԵԿԱ-ներից յուրաքանչյուրը իրենց համայնքներում իրականացրեցին ֆոկուս խմբային քննարկումներ վեհանելու համայնքներում առկա խնդիրները , կազմակերպվեցին ֆլեշ մոբեր վերհանված խնդիրները ՏԻՄ և համայնքի բնակիչների ուշադրության կենտրոնում լինելու համար, յուրաքանչյուր ԵԿԱ կազմեց առաջարկությունների փաթեթներ, որոնցում ընդգրկված էին առաջնահերթության կարգով վերհանված խնդիրները: Դրանք ներկայացվեցին իրենց համանքում 2016 թ-ի բյուջեի նախագծի հանրային բաց լսումների և քննարկումների ժամանակ:Ծրագրի շահառու համայնքներում ԵԿԱ–ների կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկություններն արժանացել են հավանության և 2016թ-ի բյուջեից հատկացումներ են նախատեսվում կատարել` Աքորի համայնքում մանկական խաղահրապարակի բարեկարգման համար , Արևածագ և Ճոճկան համայնքներում համաֆինանսավորման միջոցով աշխատատեղի ստեղծում / 1 -2 աշխատատեղ/ , Քարինջ համայնքում համապատասխան վայրերում նշանների տեղադրում ՝դպրոցի հարակից տարածքում , որը կհուշի վարորդներին ավելի զգուշ վարել տրանսպորտային միջոցները, Ալավերդի համայնքում քաղաքպետարանի հետ հնարավոր համագործակցություն: Ալավերդի համայնքի ԵԿԱ-ն բացի առաջարկությունների փաթեթը մշակել են առողջ ապրելակերպի մասին ծրագիր, որի միջոցով ցանկանում է մասսայականացնել Street Workout սպորտաձևը: Դեկտեմբեր ամսվա մեջ ԵԿԱ-ի անդամները հանդիպում ճաշկերույթ ունեցան հնարավոր ներդնողների հետ : Հետաքրքրվածություն կա ԵԿԱ-ի մշակած ծրագրի վերաբերյալ և ինչպես Ալավերդու ԵԿԱ-ի անդամները նշեցին հետևողական են լինելու և,աչալուրջ ծրագիրը իրականացնելու և հետաքրքրված կողմերին ներգրավվելու համար:Ծրագրի շահառու 5 համայնքների ` Ալավերդի, Աքորի , Արևածագի , Քարինջի և Ճոճկանի ԵԿԱ-ները խոսեցին իրենց փոքրիկ հաջողությունների, ձեռք բերումների և բաց թողումների ,հետագա ակնկալիքների ու գործողությունների մասին և վստահեցրեցին որ գործընթացը շարունակական է, իրենք հետևողական են լինելու իրենց կողմից առաջարկված բարեփոխումների իրականացման համար, պատրաստվում են իրենց ներուժը ներդնել հետագայում իրենց համայնքներում ծառացած խնդիրների լուծմանը , բաց են համագործակցության համար:
« Զարգացման խաչմերուկ » ծրագիրը իրականացվում էր CCMS-ի կողմից ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարությունը ֆինասկան աջակցությամբ: