Հայ- վրաց միջսահմանային հաղորդակցում , ֆոկուս-խմբային քննարկում

2015թ-ի դեկտեմբերի  22-ին  Ալավերդի քաղաքում գտնվող  CCMS-ի ( « Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն » ՀԿ-ի) և Ստեփանավան քաղաքում գտնվող Վորլդ Վիժն ՄԲԿ Ստեփանավանի ՏԶԾ  գրասենյակներում տեղի ունեցան  ֆոկուս խմբային քննարկումներ «Երիտասարդության ձայն հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի շրջանակներում : Ֆոկուս խմբային քննարկումներին մասնակցեցին  ակտիվ քաղաքացիներ, ուսանողներ, ուսուցիչներ, դպրոցների վարչակազմի աշխատակիցներ, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ :  Մասնակիցներին  ներկայացվեց  ծրագրի նպատակը,

իրականացվելիք  գործողությունները, որից հետո քննարկման ժամանակ վերհանվեցին այն հիմնական կարիքները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման ընթացքում, ինչը կնպաստի ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը: Ֆոկուս խմբային քննարկումը վարեցին «Մառնեուլիի Ժողովրդավար Կանանց Խորհուրդ » ՀԿ-ի ղեկավար Օլգա Էնդելաձեն (Վրաստան ), CCMS տնօրեն Օլեգ Դուլգարյանը (Հայաստան ) և « Civitas Gorgica » ՀԿ-ի ներկայացուցիչ  Գեորգի Գմեսխիձեն ( Վրաստան) :                                                                                                                                                         « Երիտասարդության ձայնը  հանուն զարգացման և փոփոխությունների » ծրագիրը  իրականացվում է Վրաստանի Հանրապետության Մառնեուլիի և Բոլնիսիի  և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում  «Մառնեուլիի Ժողովրդավար Կանանց Խորհուրդ » ՀԿ-ի, «Համայնքային Համախմբման և Աջակցության կենտրոն  »ՀԿ-ի , « Civitas Georgca » ՀԿ –ի կողմից, Եվորպական Միության աջակցությամբ :