Կանայք ընդդեմ կրծքագեղձի քաղցկեղի

2016թ-ի  փետրվարի 18-ին CCMS-ի( «Համայնքաին համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ)  գրասենյակում  «Կանանց հիմնախնդիրները մարզերում » ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ « Կանայք ընդդեմ քաղցկեղի » դասընթաց : Ծրագիրն իրականացվում է  « Կանանց ռեսուրսային կենտրոն » ՀԿ-ի կողմից , որի  նպատակն է նպաստել հայ  կանանց և աղջիկների  հզորացմանը ,բարձրացնել մարզերում  կանանց իրավունքների և խնդիրների  մասին տեղեկացվածության մակարդակը, ստեղծել  կանանց և  տղամարդկանց համագործակցության  հարթակ: Այս ծրագիրը բաղկացած է 5 փոքր ծրագրերից իսկ  « Կանայք  ընդդեմ կրծքագեղձի » դասընթացը հանդիսանում է  ծրագրի մի մասը

, որը նպատակ ունի  սոցիալապես անապահով երիտասարդ կանանց և աղջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը կրծքագեղձի  քաղցկեղի  առաջացման պատճառների և կանխարգելման միջոցների մասին  : Դասընթացի  վայր Ալավերդի  համայնքը  պատահաբար  չէր  ընտրվել ՝ հաշվի  էին առնվել  մեր  տարածաշրջանում  օդային ավազանի աղտոտվածությունը,  որը նպաստում է քաղցկեղի  առաջացմանը և հիվանդացության  ցուցանիշները մեր տարածաշրջանում  բավականին բարձր են : Դասընթացավարը  մասնակիցներին ներկայացրեց  կրծքագեղձի քաղցկեղ հիվանդության ինչպիսի դինամիկա է արձանագրվում այսօր , որքան է  մահացության ցուցանիշը այլ երկրներում և Հայաստանում , արդյոք  բուժելի  է  այս  հիվանդությունը ,  տնային պայմաններում ինչպես կարելի է ինքնուրույն  ստուգել  կրծքագեղձը , ցուցադրված  տեսանյութում ներկայացվեց  ախտանշանները  և  արտահայտման ձևերը, ինչպիսի  փոփոխություն է կրում կրծքագեղձը, տան պայմաններում ստուգումն ինչպես պետք է կատարել ,  ինչ  նշանների ուշադրություն դարձնել  և  այլն :Բաժանվեցին  ինֆորմացիոն բուկլետներ  հիվանդության մասին: Դասընթացի  ավարատից  հետո ,  մասնակիցներն անցան բուժզննություն՝  չարորակ  նորագոյացություններ չեն հայտնաբերվել, սակայն  մասնակիցների մեծ  մասն ուներ կրծքագեղձի  փոփոխոխություններ , հայտնաբերվել են նորագոյացություններ , այդ  կանայք   ավելի  լուրջ և խորը  մասնագիտական բուժզննության կարիք  ունեն և  այս ծրագրի շրջանակներում հրավիրվելու  են Վանաձոր  բուժզննությունն  անվճար  անցնելու  համար:  Դասընթացը և բուժզննությունն իրականացրեց Վանաձորի Բժշկական կենտրոնի ուռուցքաբանական բաժանմունքի վարիչ, Լոռու  մարզի գլխավոր օնկոլոգ Նարինե Քալաշյանը: