Արդյոք ծնողներն ընդգրկված են կրթական գործընթացում

2016 թվականի փետրվարի 27-ին  CCMS-ի( «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն») ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որին հրավիրվել էին հանրակրթական դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Հանդիպման նպատակը կրթական համակարգում առակա խնդիրների վերհանում է նմանատիպ հանդիպումների և  բանավեճերի   կազմակերպման միջոցով:

Հերթական բանախոսության թեման է «Ծնողների ներգրավվածությունը աշակերտների ուսուցման գործընթացին» և  այս անգամ  անդրադարձ եղավ ,հետևյալ հարցերին

 

1. Ծնողների ներգրավման ի՞նչ քաղաքականութուն է իրականացվում դպրոցներում:

2. Ինչպե՞ս է կառուցվում շփումը ընտանիքների հետ:

3. Որո՞նք են ժամանակակից դպրոցի հիմնական մարտահրավերները ծնողների ներգրավման հետ կապված:

Հանդիպման բանախոսներն էին

1 - Սպանդարյանի անվան թիվ 1 հիմն դպրոցի տնօրեն` Վահրամյան Սեդան,

2 - ք. Ալավերդիի թիվ 2 հիմն. դպրոցի փոխտնօրեն` Անահիտ Սարդարյանը,

3 - CCMS  ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը

4 - Արմվիրի մարզի Գետաշենի միջնակարգ դպրոցի «Կրթություն Հայաստան» նախաձեռնության մասնակից` Մանուկ Խաչատրյանը,

5 Ախթալայի թիվ 1 միջն դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը

6- Սպանդարյանի անվան թիվ 1 հիմն դպրոցի աշակերտ` Համբարյան Ստելլան:

Բանախոսության ընթացքում մասնակիցները անդրադարձան ոչ միայն<< ծնողին>> այլ  նաև  ծնողական խորհուրդներին , երբ  ծնողները պետք է լինեն ավելի ակտիվ, կապ լինի դպրոցների հետ ոչ  միայն կազմակերպչականհ առումով, երբ ծնողներն ակտիվ են միջոցառումների ,էքսկուրսիաներ կազմակերպման ժամանակ : Ծնողական կոմիտեն իր ֆունկցիոնալ բնույթով  և բովանդակային առումով պետք է լինի  իրական և ոչ թե ֆորմալ, քանի որ  այս խորհրդի առկայությունը օրենքի  պահանջն է  և  հիմնականում այնտեղ ընդգրկված ծնողները  չգիտեն իրենց իրավունքների մասին, խոսվեց  արդյոք  որքանով են դպրոցները շահագրգռված այս կոմիտեի ակտիվ աշխատաքով, ուսուցիչ ծնող  փոխհարաբերությունը ինչպես  է իրականացնում, խոսվեց նաև թվանշանի  և ոչ թե գիտելիքի համար ծնողների ,, անհանգստության , միջամտության ,, մասին , երբ  ծնողը կարևորում է նիշային արտահայտությունը :  Բանախոսություն  անցավ  բավականին հետաքրքիր ,  բարձրացվեցին բազմաթիվ հարցեր, կար  երկխոսություն, կարծիքների բախում:

TALK հարթակը նախաձեռնվել է «Կրթություն Հայաստան» ծրագրի շրջանակներում,  որը իր  մեջ  ներառում է  կրթության բարելավմանն ուղղված բաց քննարկումներ, բանախոսություններ, բանավեճեր և հնարավորություն  է տալիս իրականացնել կրթության ոլորտում առկա խնդիրների վեր հանման, լուծման առաջարկների ամրագրում, հավաքագրում  և որոշում կայացնողների համագործակցայնության ապահովման միջավայր: