«Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հանդիպում Հայաստանի և Վրաստանի համայնքները ներկայացնող երիտասարդների հետ

2016թ-ի մարտի 12-ին  Ալավերդի քաղաքում գտնվող  CCMS («Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն») ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Երիտասարդության ձայն հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի առաջին հանդիպումը երկու երկրների համայնքները ներկայացնող երիտասարդների և ծրագրի ղեկավարների միջև:

Հանդիպման նպատակն էր՝ ծանոթանալ միմյանց հետ և կազմել համատեղ աշխատելու հստակ մեխանիզմ: Մասնակիցներին ևս մեկ անգամ ներկայացվեց ծրագրի նպատակն ու իրականացվելիք  գործողությունները:

 

 

Ծրագրի շրջանակներում հաջորդ հանդիպումը նախատեսվում է մարտի 19-ին՝ Վրաստանի Մարնեուլի քաղաքում, այդ հանդիպմանը ներկա են լինելու երկու երկրների համայնքների ընտրված դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները: Մինչև սույն ամսվա վերջ նախատեսվում է ևս մեկ հանդիպում արդեն ծրագրի ղեկավարների, տնօրենների և համայնքները ներկայացնող երիտասարդների միջև:

«Երիտասարդության ձայնը  հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագիրը  իրականացվում է Վրաստանի Հանրապետության Մարնեուլիի, Բոլնիսիի  և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում՝ «Մարնեուլիի Ժողովրդավար Կանանց Խորհուրդ» ՀԿ-ի, «Համայնքային Համախմբման և Աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «Civitas Georgca» ՀԿ –ի կողմից՝ Եվորպական Միության աջակցությամբ: