Հանդիպեցին հայ և վրացի ուսուցիչները

2016թ-ի մարտի 19-20-ը   «Երիտասարդության ձայն հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի  շրջանակներում իրականացվեց առաջին հանդիպումը ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենների և ուսուցչական կոլեկտիվների միջև ` Վրաստանի Մառնեուլի  քաղաքում : Հանդիպման նպատակն էր ծանոթանալ միմյանց հետ քննարկել և  կազմել  համատեղ աշխատելու  հնարավոր տարբերակները, առաջարկել  գաղափարներ, համադրել  այն ռեսուրսները որոնք  ունեն  ծրագրում ընդգրկված համայնքները և դպրոցները հետագայում ավելի արդյունավետ  համագործակցության

համար, հող նախապատրաստել  ուսանողների և աշակերտների համար, որոնք  պետք  է  առաջիկա  մի քանի ամիսների ընթացքում   աշխատեն միմյանց հետ և իրենց գաղափարները կյանքի կոչեն: Հանդիպման ժամանակ մասնակիցներին  մեկ անգամ ևս ներկայացվեց ծրագրի նպատակը:  Հայաստանից  ժամանած  հյուրերի համար  նախատեսվել  էր նաև մշակությանի մաս, որի ժամանակ էքսկուրսիա  կազմակերպվեց ՀԻն Թիֆլիսում , մասնակիցները այցելեցին  նաև Բոլնիսի -Խաչեն Ղազարոս Աղայանի տուն թանգարան:

«Երիտասարդության ձայնը  հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագիրը  իրականացվում է Վրաստանի Հանրապետության Մարնեուլիի, Բոլնիսիի  և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում՝ «Մարնեուլիի Ժողովրդավար Կանանց Խորհուրդ» ՀԿ-ի,   CCMS  NGO ( «Համայնքային Համախմբման և Աջակցության կենտրոն» ՀԿ-ի, ) «Civitas Georgca» ՀԿ –ի կողմից՝ Եվորպական Միության  ֆինանսական աջակցությամբ :