Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումներ դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում

2016թ մարտի 20-31-ն ընկած ժամանակահատվածում  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ -ի (CCMS) աջակցությամբ կազմակերպվել են տոնին նվիրված միջոցառումներ Ալավեդու տարածաշրջանի 9 դպրոցներում և 9 նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Որոշ ուսումնական հաստատություններում  տոնին նվիրված միջոցառումները դեռ առջևում են: Ապրիլի 1-15 ընկած ժամանակահատվածում տոնին նվիրված միջոցառումներ տեղի կունենան Հաղպատի միջնակարգ դպրոցում և նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Ալավերդու համար 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Այրումի նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Ախթալայի համար 1 և համար 2 դպրոցներում, ինչպես նաև նախադպրոցական

ուսումնական հաստատությունում:

 

 

Միջոցառման նպատակն է` զարգացնել երեխաների պատկերացումները Զատկի տոնի վերաբերյալ, ինչպես նաև մշակել ու ամրապնդել գեղագիտական հմտություններն ու կարողությունները` այդ ամենին ներգրավելով երիտասարդներին և ծնողներին, արդյունքում` ապահովելով ուրախ ժամանց:

Միջոցառման նպատակներից է նաև մասնակիցների շրջանում բարձրացնել հովանավորչական ծրագրի մասին պատկերացումները:

Միջոցառմանը մասնակցել են 3-6 տարեկան 467 երեխա, 6-14 տարեկան` 275 և 14 տարեկանից բարձր`151 մասնակից: Միջոցառումներն անց են կացվում «Վորլդ Վիժն» ՄԲԿ Ալավերդու ՏԶԾ-ի ֆինանսական աջակցությամբ: