ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱԽ-ԵՐԻ ԱՆԴԱՄԵՆՐԻ ՀԱՄԱՐ

Մայիսի 3-ին CCMS Ալավերդու գրասենյակում տեղի ունեցավ դասընթաց Հաղպատ եւ Քարինջ համայնքների համայնքային ակտիվ խմբերի (ՀԱԽ) հետ: ՀԱԽ-երի անդամները ծանոթացան բարեփոխումների պլանին եւ ամենամյա մշտադիտարկման մեխանիզմներին: 2016թ. փետրվար-մարտ ամիսներին նշված երկու համայնքներում իրականացվել է մատուցվող ծառայությունների որակի մշտադիտարկում՝ երեխաների պաշտպանության ոլորտում, ինչից հետո ձեւավորվել է համայնքային բարեփոխումների պլան, որտեղ ներառված են երեխաների պաշտպանության ոլորտում մի շարք միջոցառումներ ու գործողություններ: Դասընթացի ընթացքում շահագրգիռ կողմերի հետ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ նշված գործողությունների իրականացման համար: Բարեփոխումների պլանի իրականացման մշտադիտարկումը կիրականացնեն Քարինջ եւ Հաղպատ համայնքների ՀԱԽ-երի անդամները:

 

 

ՀԱԽ-երի անդամների հետ դասընթացն իրականացվել է CCMS-ի կողմից համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում, որը ֆինասավորվում է Վորլդ Վիժն ՄԲԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: