Սուրճ՝ շնչող գրքի հետ

Մայիսի 3-ին  «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ում (CCMS) անցկացվեց «Մարդկային գրադարան» (human library)

նախաձեռնությունը, որը կազմակերպել էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ը: «Մարդկային գրադարան» նախաձեռնությունը նպատակ ունի առերես զրույցների և անձնական պատմությունների միջոցով նվազեցնելուխտրականությունը և փոխելու հասարակության տարբեր խմբերի հանդեպ առկա կարծրատիպերը:

 

 

Մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու ու զրուցելու «կենդանի գրեքերի» հետ, ծանոթանալ նրանց փորձին ու խնդիրներին եւ հետո քննարկել ու վեր հանել այդ խնդիրների շուրջ հասարակության մեջ առկա կարծրատիպերը: