«Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի ամբողջ կազմը հանդիպեց Հաղպատում

2016թ.-ի մայիսի 8-ին Հաղպատում հանդիպեցին «Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի մասնակից հայ եւ վրացի ուսանողները, երկու կողմի դպրոցների տնօրենններն ու ուսուցիչները, ինչպես նաեւ ծրագրի ղեկավարները: Ծրագրի շրջանակներում առաջին անգամն էր, երբ ծրագրի մասնակիցները հանդիպում էին ամբողջ կազմով: Նախ մասնակիցներին ներկայացվեց ծրագրի նպատակը. յուրաքանչյուր երկիրը ներկայացուցիչ դպրոց պետք է ընտրեր իր հետ համագործակցող դպրոց եւ համատեղ մշակեր ծրագրի շրջանակներում իրենց դպրոցներում իրականացվող գործողությունների հստակ պլան եւ նպատակ:

Մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց, թե ինչ փուլում են գտնվում աշխատանքները, եւ մինչ այս պահն ով ինչ աշխատանք է կատարել «Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների» հայ–վրացական միջսահմանային ծրագրի շրջանակներում:

Երկօրյա դասընթացի առաջին օրվա ավարտին ծրագրի ղեկավարները գնահատեցին առաջարկված գաղափարներն ու տեսակետները եւ հստակություն մտցրեցին գործողությունների պլանի մեջ:

 

 

 

 

Դասընթացի երկրորդ օրը նախատեսված էր միայն վրացի մասնակիցների համար, քննարկվեց ծրագրի գաղափարները:


Գործնական մասի ավարտից հետո վրացի մասնակիցները գնացին շրջելու Թումանյանի տարածաշրջանով՝ ծանոթանալու համար պատմամշակութային արժեքներին եւ միջսահմանային համագործակցության ասպարեզում ավելի հստակ պատկերացում կազմելու համար:

«Երիտասարդության ձայնը  հանուն զարգացման և փոփոխությունների» ծրագիրն  իրականացվում է Վրաստանի Հանրապետության Մարնեուլիի, Բոլնիսիի  և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում՝ «Մարնեուլիի Ժողովրդավար Կանանց Խորհուրդ» ՀԿ-ի, «Համայնքային Համախմբման և Աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «Civitas Georgca» ՀԿ –ի կողմից՝ Եվորպական Միության աջակցությամբ: