Հունիսմեկյան միջոցառումներ՝ Ստեփանավանի և Ալավերդու տարածաշրջանների շահառու համայնքներում

Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ը (CCMS) Ալավերդու և Ստեփանավանի տարածաշրջանների իր շահառու համայնքերի դպրոցներին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին հունսիմեկյան միջոցառումներ կազմակերպելու համար անհրաժեշտ պարագաներ է տրամադրել՝ «Վորլդ Վիժն» ՄԲԿ Ալավերդու ՏԶԾ-ի ֆինանսական աջակցությամբ: Անհրաժեշտ պարագաներ են տրամադրվել ընդհանուր թվով Ստեփանավանի տարածաշրջանի՝ 18 համայնքների (Կողես, Յաղդան, Լոռի բերդ, Ուռուտ, Ագարակ, Պրիվոլնոյե, Սվերդլով, Նորաշեն, Միխայլովկա, Ամրակից, Գարգառ, Վարդաբլուր, Հոբարձի, Լեջան, Պուշկինո, Գյուլագարակ, Կուրթան, Սարչապես) և Թումանյանի տարածաշրջանի՝ 11 համայնքների (Քարինջ, Արևածագ, Մղարթ, Ալավերդի, Կաճաճկուտ, Աքորի, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Ջիլիզա, Ախթալա):


 

Տոնին նվիրված միջոցառումներն անց են կացվել հունիսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում: Երեխաների պաշտպանության օրն իսկական տոնի էր վերածվել նշված համայնքներում, երեխաները երգել են, պարել, նկարել և տաբեր մրցութային համարների մասնակցել: