Ջիլիզայում տոնական օր՝ երեխաների համար

Երեխաների պաշտպանության տոնը Ջիլիզա համայնքում մի փոքր ուշ նշվեց: Հունիսի 8-ին Ջիլիզայի համայնքային կենտրոնում օրը երեխաների համար տոնի էր վերածվել, կազմակերպվել էր տոնական միջոցառում երեխաների համար: Միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ը (CCMS)՝ «Վորլդ Վիժն» ՄԲԿ Ալավերդու ՏԶԾ-ի ֆինանսական աջակցությամբ: Միջոցառումը կազմակերպելու համար Ջիլիզայի միջնակարգ դպրոցին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ (օղակներ, պարաններ, գնդակներ, մատիտներ, կավիճներ, փուչիկներ, ամառային գլխարկներ և այլն): Երեխաները երգել են, պարել և խաղացել մուլտհերոսների կերպարների հետ:

 

 

Սահմանամերձ համայնք լինելով՝ Ջիլիզան, համեմատած այլ համայնքների հետ, կտրված է արտաքին աշխարհից: Այս առումով Ջիլիզայում անցկացված յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում կարևորվում է՝ երեխաների սովորական առօրյան ավելի գունեղ դարձնելու առումով: