news

<< Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն>> ՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ իրականացվող << Ակտիվ Ուսանող>> ծրագրի շրջանակներում հունիսի 29, 30-ին Ալավերդի քաղաքի ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների 20 անդամներ մասնակցեցին << Ծրագրային ցիկլի և ծրագրի կառավարում>> թեմայով երկօրյա դասընթացին: Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան կառավարման հիմնական հմտություններին և սկզբունքներին: Դերային խաղերի միջոցով ուսանողները տարբեր իրավիճակներում կիրառեցին իրենց մատուցված հմտությունները: Հիշեցնենք, որ << Ակտիվ Ուսանող >> ծրագրի շրջանակներում ուսանողները հունիսի 11, 12-ին մասնակցել են << Ծրագրի կոնցեպցիայի և դրամաշնորհային ծրագրային առաջարկների մշակում >> , հունիսի 21,22-ին :

<< Ֆոնդահայթայթում>> թեմաներով երկօրյա դասընթացներին: Ընդհանուր առմամբ ուսանողները մասնակցել են վերապատրաստումներին 36 ժամ :

Դասընթացի վերջում դասընթացներին վերապատրաստված ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր :