Հանդիպումներ Լոռու մարզի` Սվերդլով, Պրիվոլնոյե, Միխայլովկա, Սարչապետ և Նորաշեն համայնքներում

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում «Լիարժեք Սերունդ» ծրագիրը  հուլիսի 25-29-ը իրականացեց դասընթաց-քննակրկում Լոռու մարզի`  Սվերդլով, Պրիվոլնոյե, Միխայլովկա, Սարչապետ և Նորաշեն համայնքներում:

Դասընթաց-քննարկման թեման էր՝ «Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի,  դրա հետևանքների և կանխարգելման անհրաժեշտության մասին» թեմային:

Դասընթաց- քննարկումները տեղի ունեցան համայնքի բուժհաստատությունում, որին ներկա էին բուժհաստատության ներկայացուցիչները, ներկա էին երիտասարդ աղջիկ-տղաներ, հղիներ, երիտասարդ մայրիկներ, նորապսակներ, տատիկներ և պապիկներ, ինչպես նաև նախապես  ճանաչողական սեմինարի մասնակցած կամավորներ:

 

Բոլոր համայնքներում դասընթաց-քննարկման մասնակիցները նախատեսվածից շատ էին, հետաքրքիր քննարկումներ և զրույցներ եղան մասնակիցներ միջև, առավել տպավորիչ էր լսել  պապիկներին, որոնք հորդորեցին ներկա գտնվող երիտասարդ աղջիկներին, որպեսզի յուրաքանչյուրը պարտադիր  աղջիկ ունենա, պարզաբանելով, որ աղջկա արածը՝ տղան չի անում, որ իրենք իրենց փորձից ելներով են խրատում:


Հիշեցնենք, որ «Լիարժեք սերունդ» ծրագիրը իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից,  Հայաստանում իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում , որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) « Սեյվ դը Չիլդրեն» , «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (ՄԿՀԽ) հասարակական կազմակերպությունների կողմից: