430 իրազեկված քաղաքացի

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Լիարժեք Սերունդ»  ծրագիրը, Հայաստանում իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում:

«Լիարժեք Սերունդ» ծրագիրը Ստեփանավան և Բովաձոր համայնքներով ավարտեց ծրագրով նախատեսված առաջին փուլը, առաջին փուլի ժամանակ 20 համայնքներում կազմակերպվեցին  իրազեկման դասընթաց-քննարկումներ` Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի և դրա հետևանքների մասին, ցուցադրվեցին այդ խնդրին վերաբերող ֆիլմեր: Հանդիպումները վարեց ծրագրի համակարգող՝ Աննա Թաթոյանը, ով մասնակցել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների շարքին:

Դասընթաց- քննարկումները տեղի ունեցան համայնքի բուժհաստատությունում, որին ներկա էին բուժհաստատության ներկայացուցիչները, ներկա էին երիտասարդ աղջիկ-տղաներ, հղիներ, երիտասարդ մայրիկներ, նորապսակներ, տատիկներ և պապիկներ, ինչպես նաև նախապես  ճանաչողական սեմինարի մասնակցած կամավորներ:

Յուրաքանչյուր համայնքում հանդիպումներին մասնակցեցին  20 և ավելի մասնակից, թեմայի խնդրի մասին իրազեկվեցին ընդհանուր 430 մասնակից:

Բոլոր մասնակիցներին հուզեց Հայաստանում առկա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը, եղան թեմային վերաբերող կանխարգելիչ առաջարկներ, ինչպես նաև ներկաները  սեփական օրինակներով հանդես եկան, հանդես եկան նաև համայնքների բժիշկները:

Այսպիսով ավարտելով ծրագիր առաջին փուլը, որի ժամանակ համայնքների  բուժհաստատության անձնակազմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ծրագրի երկրորդ փուլում պետք է համայնքի բուժհաստատությունները կազմակերպվեն հանդիպումներ, քննարկումներ և կինոդիտումներ:


Հիշեցնենք, որ «Լիարժեք սերունդ» ծրագիրը իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից,  Հայաստանում իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում , որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) « Սեյվ դը Չիլդրեն», «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (ՄԿՀԽ) հասարակական կազմակերպությունների կողմից: