Ախթալայում տեղի ունեցավ սեմինար - քննարկում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրի օգտագործման առնչությամբ իրավական հարցադրումների վերաբերյալ

2016 թվականի  օգոստոսի 18-ին Ախթալայի համայնքային կենտրոնում  կայացավ սեմինար-քննարկում՝ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրի օգտագործման առնչությամբ իրավական թեմայով: Քննարկումը վարեց ‹‹Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն›› ՀԿ-ի փորձագետ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Քննարկմանը ներկա էին Ախթալա համայնքի բնակիչներ, տեղական ՀԿ և ՏԻՄ ներկայացուցիչներ:
Քննարկվեցին Ախթալա համայնքի հանքարդյունաբերության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների առնչությունները  օրենսդրական դաշտի հետ, օրենսդարական դաշտի անկատարությունը: Փորձագետը զեկուցեց օրենսդրական փոփոխություններին ուղված առաջարկությունների նախագծերի վերաբերյալ և ինչպես նաև ներկայացրեց օրենսդրական այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է լուծել առկա բնապահպանական խնդիրները:



Քննարկումն անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում:
Դասընթաց քննարկումը իրականացվեց  ‹‹Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն›› ՀԿ-ի և  ‹‹Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն›› ՀԿ-ի (CCMS) համագործակցությամբ,  ‹‹Բարենպաստ շրջակա միջավայրում  ապրելու մարդու իրավունքի իրացում, իրավագիտակցության և իրազեկման բարձրացում›› ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ‹‹Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոն›› ՀԿ-ի կողմից  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: