Լոռու մարզի ՔՀԿ-ները համատեղ կպայքարեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթի դեմ

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Լիարժեք սերունդ» ծրագրը, որը իրականացվում է  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից,  սեպտեմբերի 15-ին կազմակերպություն գրասենյակում իրականացրեց հանդիպում ՀՀ Լոռու մարզում գործող ֆորմալ և ոչ ֆորմալ ՔՀԿ-ների հետ, հանդիպման նպատակն էր բարձրացնել իրազեկվածության մակարդակը՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցնում էին շուրջ 12 ՔՀԿ-ներ, որոնց մի մասը արդեն տեղյակ էր խնդրին:

Հանդիպման ընթացքում «PowerPoint» տարբերակով մասնակիցներին ներկայացվեցին «Լիարժեք սերունդ» ծրագրի մեկնարկից մինչ օրս կատարված գործողությունները, դրանք են՝ 20 համայնքներում իրականացված իրազեկման դասընթաց-քննարկումներ, այնուհետև նույն համայնքների բուժհաստատություն կողմից՝ մայրական դպրոցի շրջանակներում իրականացված հանդիպումները, որի ժամանակ բուժհաստատության ներկայացուցիչներն իրենք են վարել հանդիպումը, դասընթաց-քննարկման և հանդիպման ժամանակ եղել են ֆիլմի դիտումներ, բաժանվել են ծրագրով նախտեսված էջանիշներ և պաստառներ, ներկայացվեց և խոսվեց  այն մասին, որ մինչ հիմա խնդրի մասին իրազեկվել են շուրջ 659 քաղաքացի, իսկ առջևում կա նախատեսված իրազեկման ակցիաներ՝ ֆլեշմոբ:

Քանի-որ խնդիրը հուզեց բոլորին, ներկա ՔՀԿ-ները պատրաստակամություն  հայտնեցին,  համատեղ պայքարելու սեռով պայմանավորված հղիություն արհեստկան ընդհատման դեմ:


 

Հիշեցնենք, որ «Լիարժեք սերունդ» ծրագիրը իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից,  Հայաստանում իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում , որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) « Սեյվ դը Չիլդրեն» , «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (ՄԿՀԽ) հասարակական կազմակերպությունների կողմից: