CCMS ՀԿ- ի աշխատանքային հանդիպումը Հաղպատում

2016 թ- ի սեպտեմբերի 16 -18 ը Հաղպատում կայացավ ,,Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն,,  CCMS  ՀԿ - ի  տարեկան աշխատանքային եռօրյա հանդիպումը,  որին ներկա էին  CCMS – ի Ալավերդու և Ստեփանավանի տարածաշրջանի աշխատակազմը:

 

 

Հանդիպումը վարեցին CCMS – ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը և Ստեփանավանի տարածաշրջանի CCMS – ի  պատասխանատու Հուսիկ Մարտիրոսյանը: Եռօրյա  հանդիպման ընթացքում կատարվեցին քննարկումներ արդեն կատարված աշխատանքների վերաբերյալ և պլանավորվեցին  հետագա անելիքները: