ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՇԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Համայնքային Համախմբման և  Աջակցության  Կենտրոն» հասարակական կազմակերպությունը  հայտարարում  է մրցույթ Լոռու մարզի Գարգառ համայնքի համայնքային համախմբողի թափուր պաշտոնի համար:

Աշխատանքի նպատակը`

Խթանել երեխաների  իրավունքների պաշտպանությունը` ակտիվորեն համագործակցելով համայնքային  կառույցների, տեղական  և  միջազգային կազմակերպությունների   հետ:  Աջակցել համայնքներում  այնպիսի  միջավայրի  ձևավորմանը,  որը  կնպաստի   երեխաների  ակտիվ  զարգացմանը:

 

Հիմնական  պարտականությունները.

  1. Աջակցում է խոցելի  խմբերի  երեխաների  բացահայտմանը  և  նրանց  խնդիրներին  արձագանքելու

քայլերի  մշակմանը

  1. Աջակցում  է  հատուկ  կարիքներ  ունեցող  երեխաների  կրթության  կազմակերպմանը  համայնքում:
  2. Աջակցում է համայնքի  համար  հավելյալ ռերսուրսների   հայթհայթմանը`համագործակցելով  այլ   կառույցների  հետ,կամ  ծրագրեր  ներկայացնելով դոնոր  կազմակերպություններին:
  3. Իրականացնում  է  Վորլդ  Վիժն միջազգային  բարեգործական կազմակերպության  հովանավորչական   ծրագրի  գործառույթները  համայնքում  /ըստ  ծրագրի  մշակված  չափանիշների/
  4. Պարբերաբար  մասնակցում է համապատասխան  դասընթացների`   երեխաների  իրավունքների  զարգացման պաշտպանության  ոլորտի վերաբերյալ  գիտելիքների   բարձրացման  նպատակով:
  5. Ներկայացնում  է ամսական  հաշվետվություններ կատարված  աշխատանքների  վերաբերյալ:
  6. Շփվում  և  հանդես  է  գալիս,  որպես Մարզային  երեխաների  Իրավունքների  Պաշտպանության  կառույցի  ներկայացուցիչ:

 

Պահանջվող  որակավորումը  և  հմտությունները.

    • Բարձրագույն  կրթությունը հումանիտար  ոլորտում  ցանկալի  է .
    • Երեխաների  և  ընտանիքների  հետ  աշխատանքի  առնվազն 1 տարվա փորձ
    • Կազմակերպչական   ունակություններ և   թիմային  աշխատանքների  հմտություններ
    • Մարդկանց հետ  շփվելու, համախմբելու  և  ներգրավելու  կարողություններ
    • Հայերենի  գերազանց  իմացություն  և  համակարգչով  աշխատելու   հմտություններ / Word, Excel/

 

Հետաքրքրված անձանց խնդրում  ենք  մինչև 2016թ    հոկտեմբերի 21-ը   ներկայացնել  ինքնակենսագրություն (CV)  և կից նամակ՝ հիմնավորելով  տվյալ      պաշտոնում  աշխատելու   ցանկությունը,  ուղարկելով այն This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it և This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլ. hասցեներին, կամ ներկայացնել Վորլդ Վիժն Ստեփանավանի ՏԾ գրասենյակ, ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 2/2 հասցեով:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 (93) 051407 հեռախոսահամարով:

 

Հարցազրույցի  կհրավիրվեն  միայն  նախնական   ընտրության  անցած  թեկնածուները: