Ծրագրային աշխատանքների ընթացքը

Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների ծրագրի շրջանակներում դպրոցներում շարունակվում են փոքր–ծրագրերի իրականացման գործընթացները: Եվ հայ և վրացի աշակերտները ուսանողների օգնությամբ ակտիվորեն մասնակցում  են նախօրոք պլանավորված փոքր- ծրագրերի իրականացման գործընթացին:

Բոլոր 10 դպրոցներում էլ ծրագրերի իրականացման աշխատանքներ են կատարվում: Կատարված աշխատանքների մասին ուսանողները նյութեր, նկարներ և հոլովակներ են տեղադրում` հատուկ ծրագրի համար բացված Youth voices for change and development  facebook -յան էջում: