Այսօր կամավորների միջազգային օրն է

ԿՄՕ-ը  (կամավորների միջազգային օր) հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 40/212 ռեզոլյուցիայով 1985թ. դեկտեմբերի 17-ին: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ի համակարգը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հաջողությամբ միավորում են աշխարհի կամավորներին` տոնելու իրենց տոնը դեկտեմբերի 5-ին:

CCMS-ը («Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ) շնորհակալություն է հայտնում կազմակերպության բոլոր կամավորներին, առանց որոնց հնարավոր չէ իրականացնել որևէ ծրագիր կամ նախաձեռնություն,  յուրաքանչյուր կամավորի աշխատանքը կազմակերպությունում մեծ ներդրում է հասարակության զարգացման և բարօրության համար:

Սիրելի կամավորներ CCMS-ը  շնորհավորում է Ձեզ, կամավորության միջազգային օրվա կապակցությամբ  և ցանկանում, որպեսզի լավատեսությունն ու հույսը լինի մշտական Ձեր ուղեկիցը:

Սիրելի՛ կամավորներ, շնորհավոր կամավորության միջազգային օրը:

Կամավորությունը նույնպես աշխատանք է: