0-5 տարեկան երեխաների առողջապահական չափորոշիչների իրազեկում

Այսօր`08.12.2016թ-ին CCMS ՀԿ- ում տեղի ունեցավ դասընթաց « 0-5 տարեկան երեխաների առողջապահական չափորոշիչների իրազեկում» ծառայություն մատուցողների հետ: Դասընթացը վարում էր ընտանեկան բժիշկ`Հերմինե Առաքելյանը: Ներկա էին

Հաղպատ,  Ալավերդի,  Արևածագ,  Ախթալա, Աքորի համայքներից բժիշկներ և բուժքույրեր: Հանդիպման ընթացքում բժշկուհին ներկայացրեց չափորոշիչները, ծավալվեցին քննարկումներ: Մասնակիցները կարևորեցին նման դասընթացների դերը:Դասընթացը կազմակերպվել էր «Վաղ մանկական զարգացում» ծրագրի շրջանակներում Վ Վ ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ և CCMS ՀԿ-ի միջոցով: