Կյանքը առանց սահմանափակումների

Այսօր`09.12.16թ- ին , CCMS ՀԿ- ում տեղի ունեցավ Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցեցին`

Ալավերդու համար 2 և 12, Արևածագի և Այրումի հիմնական դպրոցի երեխաները: Յուրաքանչյուր դպրոց աշխատել էր 20 ական աշակերտից բաղկացած թիմով: Նախապես դպրոցի աշակերտների շրջանակներում իրականացվել էին հարցումներ, որոնց միջոցով վեր էին հանվել դպրոցներում  առկա հաշմանդամության հետ կապված հիմնախնդիրները և դրանց հիման վրա էլ պատրաստել էին թեմատիկ կոլաժներ:  Յուրաքանչյուր թիմից 3- ական աշակերտներ ներկայացրեցին իրենց թիմային աշատանքի արդյունքում պատրաստած կոլաժները: Միջոցառման ավարտին դպրոցները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով և միջոցառման մասնակցության վկայականներով: Միջոցառումն իրականացվեց CCMS ՀԿ-ի կողմից  ՎՎՀ- ի ֆինանսական աջակցությամբ: