«Նոր սերնդի տաղանդներ»

 

Դեկտեմբերի 18-ին  տեղի ունեցավ ամանորյա միջոցառում Գյուլագարակում:  Միջոցառմանը աջակցել է  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը՝ապահովելով

Ձմեռ պապի, Ձյունանուշի և ծաղրածուի ներկայությունը: Միջոցառումը իսկական տոն էր երեխաների համար:  ԻՄՓԱՔԹ ակումբի երեխաները նույնպես իջենց ներդրումը ունեցան այս միջոցարմանը: Գյուլագարակ համայնքի բնակիչները իրենց ձեռքով պատրաստել էին ամանորյա դեկորիացիաներ՝ թափոններից, թղթերից, գրքերից, շինարարական նյութերից, մակարոնից, անվադողերից, արկղերից: Գաղափարը այդ դեկորացիաների այն էր, որ չկտրեն անտառի կանաչ և գեղեցիկ  եղևնիները, զերծ մնան ծառահատումից և չոչնչացնեն մեր բնությունը: Երիտասարդները որոշեցին միջոցառումը անվանակոչել «Նոր սերնդի տաղանդներ» , որովհետև միջոցառման ամեն մի դետալը եղել է ձեռքի աշխատանք: