Փղիկն ու բուրունդուկը

Քարինջի ԻՄՓԱՔԹ ակումբի երեխաները մի քանի շաբաթ շարունակ ամանորյա  ուրախ տրամադրություն ապահովեցին Թումանայնի տարածաշրջանի

Ալավերդու  № 3, 4 և 12, Ախթալայի № 1 և 2, Քարինջի, Արևածագի, Մղարթի, Կաճաչկուտի, Աքորու, Այրումի, Հաղպատի շահառու դպրոցների աշակերտների համար: «Կենդանիների աշխարհում» միջոցառուների շարքը `փղիկի, բուրունդուկի և Ձմեռ պապի շնորհիվ անցավ ուրախ և հրաշալի մթնոլորտում: Յուրաքնչյուր դպրոցում երեխաները մեծ ոգևորությամբ ու խինդով էին դիմավորում կենդանիներին` պարում էին, երգում և մեծ սպասումներով ողջունում Ձմեռ պապին:  Միջոցառումն իրականացվեց CCMS «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից`Վորլդ Վիժն Հայաստան Ալավերդու ՏԶԾ-ի ֆինանսական աջակցությամբ: