Տեղական մակարդակում շահերի պաշտպանություն ընդհանուր ժողով

20.02.2017թ-ին CCMS գրասենյակում կայացավ Սոցիալական աջակցության տարածքային  գործակալության  (ՍԱՏԳ) ծառայություն մտուցողների և ծառայություն ստացողների ընդհանուր ժողովը: Որին

ներկա էին 25 մասնակից` Ալավերդի,Աքորի, Այրում, Արևածագ, Ճոճկան, Մղարթ համայնքներից: Այս գործընթացի մեջ իրենց դերը կարևորեցին նաև ծառայություն ստացողները:Ժողովին քննարկվեց ծառայություն մատուցողների և ստացողների կողմից առանձին վեր հանված բարեփոխումների ընդհանուր ծրագիրը, մշակվեցին խնդիրների լուծման ուղիներ: Ծրագրի արդյունավետությունը ապահովելու, վեր հանված բարեփոոումները կյանքի կոչելու համար նախատեսվում է ամենամսյա հետադարձ այցելություններ: