Տեղական մակարդակում շահերի պաշտպանություն

Վորլդ Վիժն ՄԲԿ Հայաստան Շիրակի ԶԾ ներկայացուցիչները և Շիրակի համայնքների համայնքային ակտիվ խմբերի անդամները ( հախ) Լոռու մարզի Հաղպատ համայնքում փորձի փոխանակում իրականացրեցին

Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի հախ անդամների հետ և մասնակցեցին  «Տեղական մակարդակում շահերի պաշտպանություն »  դասընթացին, որը վարեց   CCMS  ՀԿ նախագահ` Օլեգ Դուլգարյանը:

 

Հանդիպումն անցավ դերախաղերով և գործնական աշխատանքներով:

Լոռու և Շիրակի հախ անդամները պայմանավորվեցին շարունակական համագործակցության վերաբերյալ `շահերի պաշտպանության գործընթացում փորձի փոխանակման նպատակով: