Ընտանիքի օր

Մայիսի 18-ին Գյուլագարակ համայնքի դպրոցում իրականացավ միջոցառում , նվիրված ընտանիքի օրվան: Որին մասնակցում էին

առաջին դասարանի երեխաները իրենց ծնողմերի հետ։ Մայրիկները բարեկարգման աշխատանքներ տարան դպրողի բակի ծաղկանոցում, իսկ հայրիկները տղաների հետ միասին նորոգեցին դպրոցի բակի նստարանները և ներկեցին, պատրաստեցին դեկորատիվ իրեր ՝ ծաղկանոցին գեղեցիկ տեսք հաղորդելու համար։ Տեղադրեցին աղբաման նստարանների մետ, որպեսզի այսուհետ մաքութ լինի ծաղկանոցի տարածքը։ Բոլորը ուրախ էին նման աշխատանք կատարելու համար։
Միջոցառմանն անհրաժեշտ նյութերով  աջակցեցին` ""ՀՀԱԿ"" ՀԿ- ն և ՎՎՀ-ը: Ընտանիքի և դպրոցի անձնակազմի անունից  խորհին շնորհակալություն ենք հայտնում աջակից կառույցներին և անհատներին բովանդակալից և հաճելի օր պարգևելու համար: