Փոքրիկի ընտանիքը բնակարանի խնդիր ունի

ՙՙՙՙՙՙՙ''Սիրտ կովկասի համար'' լեհական հիիմնադրամի և ''Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն'' ՀԿ-ի աջակցությամբ Հունիսմեկյան միջոցառմանն ընդառաջ Աքորի համայնքում ապրող 4 ամյա

աղջկա ընտանիքին տրամադրվեց սնունդ և հեծանիվ, որի մասին փոքրիկը երազում էր: Ընտանիքը բազում խնդիրներ ունի մինչև անգամ բնակարանի ու կենցաղային պայմանների ապահովման: Երեխայի խնամքն իրականացնում է տատիկը, նրանք ապրում են թիթեղից կառուցված փոքրիկ կացարանում, որտեղ խնդիրներն ավելանում են եղանակային պայմանների փոփոխման հետ մեկտեղ: Ծանր ընտանեկան պայմանները երեխայի վրա մեծ ֆիզիկահոգեբանական ազդեցություն են թողնում: Հուսով ենք, որ մեր փոքրիկ աջակցության շնորհիվ կարողացանք փոքր-ինչ թեթևացնել ընտանիքի հոգսը և իրականացնել փոքրիկ աղջնակի հեծանիվ ունենալու երազանքը:  Հրավիրում ենք իրավասու մարմինների ուշադրությունը ընտանիքի կենցաղային խնդիրների ինչպես նաև բնակարանի ապահովման աջակցման  հարցում: Յուրաքանչյուր փոքր  ներդրում իր մեծ ազդեցությունն է ունենում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այս ընտանիքի համար: Հուսով ենք կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել 4- ամյա փոքրիկի ընտանիքին: