Երեխաների պաշտպանության միջազգային օր

Վորդ Վիժն ՄԲԿ Հայաստան Լոռու զարգացման ծրագիրը և  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն (CCMS) աջակցել են Լոռու մարզի

Թումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների ավելի քան 30 համայնքներում միջոցառումների կազմակերպմանը փոքրիկների օրն անմոռանալի դարձնելու համար : Բարձր տրամադրությամբ, երգով ու պարով, խինդ ու ծիծաղով և իրենց ակտիվ մասնակցությամբ երեխաները զարդարեցին տոնական Հունիսմեկյան միջոցառումները: