Մեր ԵԿԾ «EVS» կամավորը «Եվրոպայի օր» միջոցառմանը Երևանում

Երևանում տեղի ունեցած «Եվրոպայի օր» միջոցառումների շարքին  իրենց մասնակցությունն ունեցան Լիտվայից, Սլովակիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Լատվիայից և Լեհաստանից ժամանած կամավորները, ինչպես նաև մեր լիտվացի ԵԿԾ (EVS) կամավորը: Ռեանատան՝ ով կամավորական աշխատանք է կատարում CCMS-ում, միջոցառման միջազգային խթանման թիմի մի մասն էր: Այս նախաձեռնությունը

զգալի հետաքրքրություն է առաջացրել հայերի մեջ: Այս տարի Եվրոպայի օրվա միջոցառումները տեղի են ունեցել 6 հայկական քաղաքներում, իսկ փակման արարողությունը տեղի ունեցավ Մայիսի 27-ին Երևանում: Եվրոպայի օրը կազմակերպվել էր, որպեսզի Եվրոպան խաղաղություն և միասնականություն տոնի: Սա արտասովոր տոնակատարություն է Հայաստանում, որի նպատակն է տեղեկատվություն տարածել Եվրոպա-Հայաստան համագործակցության և գործընկերության  և Եվրոպայի մշակութային զանազանության վերաբերյալ:

 

Այն մարդիկ՝ ովքեր մասնակցեցին Եվրոպայի օրվա միջոցառումներին հնարավորություն ունեցան տեղեկատվություն ստանալ տարբեր ծրագրերի մասին, որոնք կազմակերպվում են Եվրոպական Միության կողմից, կիսվեցին իրենց գաղափարներով, իրենց հարցերն ուղղեցին Եվրոպայի դեսպաններին, բացահայտեցին Եվրոպան և եվրոպական արժեքները անձնական փոխազդեցությունների միջոցով:

Տեղեկատվությունը բաժանված էր մի քանի մասերի, որոնք ներառում էին.

Եվրոպական միությունը բիզնեսի համար

Եվրոպական միությունը գյուղատնտեսության համար

Եվրոպական միությունը կրթության համար

Եվրոպական միությունը քաղաքացիական հասարակության համար

Եվրոպական միությունը մարդու իրավունքների համար

Եվրոպական միությունը երիտասարդության համար

Եվրոպական միությունը շրջակա միջավայրի և նորամուծությունների համար

Բացօթյա տաղավարները տեղակայված էին Հյուսիսային պողոտայում, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան տեղեկանալ այնպիսի ծրագրերի մասին, ինչպիսին EVS-ն է կամ Էրասմուս պլյուսը, ինչպես նաև մասնակցեցին մշակութային իրադարձությունների, տարբեր մրցույթների, վայելեցին երաժշտությունն և պարը:

-Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնության մի մասնիկն էի: Մարդիկ հնարավորություն ունեցան հանդիպել այլ մշակույթների և ավելի շատ տեղեկացված լինել Եվրոպական Միության և այն արժեքների մասին, որն այն ներկայացնում է: Ես հանդիպեցի մարդկանց, ովքեր հակված էին Եվրոպա գնալուն, և հետքրքրվում էին երիտասարդական ծրագրերվ  ինչպիսին Եվրոպայի Կամավորական Ծառայությունն է (ԵԿԾ) : Որպես ԵԿԾ վառ օրինակ ես կարող եմ հաստատել, որ սա ճանապարհորդելու հիանալի հնարավորություն է, այլ երկրի սովորություններին ծանոթանալու և նոր վայրեր հայտնաբերելու լավագույն տարբերակ, ասում է Ռենատան:

ԵԿԾ կամավորներին հանձնարարվել էր մասնակցություն ունենալ «Տեղեկատվական ցուցահանդես»  - ին,  որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ցուցահանդեսի հիմնական առաջադրանքն էր, որքան հնարավոր էր շատ ինֆորմացիա տարածել ԵԿԾ/Էրասմուս պլյուս ծրագրի մասին՝ հետաքրքրված անձանց հետ զրույցներ վարելու և այլ գործողությունների միջոցով:  Հայ կամավորները օգնեցին մեզ անցորդների ուշադրությունը գրավել, այնուհետև ԵԿԾ կամավորները ընդհանրական ինֆորմացիա հաղորդեցին ԵԿԾ ծրագրի վերաբերյալ: Այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված էին այս ծրագրով թռուցիկներ ստացան, որտեղ նրանք կարող են գտնել Հայաստանում գործող բոլոր այն կազմակերպությունների կոնտակտները, որոնք կարող են նրանց օգտակար լինել հետագայում: Ողջ օրվա ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան մասնակցել տարբեր միջոցառումների ֆիթնես ֆլեշմոբին, հայ առաջավոր երիտասարդների ներկայացումներին  կազմակերպված Impact-ի կողմից և այլն: Եվրոպայի օրվա միջոցառումները ամփոփվեցին Երևանում բացօթյա համերգային ծրագրով և DJ-ի մասնակցությամբ:

Եվրոպայի կամավորական ծառայությունը Եվրոպական Միության էրասմուս + ծրագրի մի մասն է: ԵԿԾ ծրագիրը գործընկերություն է 2 կամ ավելի իրար աջակցող կազմակերպությունների միջև: Ծրագրերի տևողությունը 2 շաբաթից մինչև 12 ամիս է, և որպես կամավոր կարող ես աշխատել տարբեր բնագավառներում ինչպիսիք են օրինակ՝

Մշակույթ

Սպորտ

Երեխաներ

Մշակութային ժառանգություն

Արվեստ

Կենդանիների բարեկեցություն

Շրջակա միջավայր:

Այլ երկրում կամավոր լինելը հիանալի միջոց է տարբեր մշակութային սովորություններին մոտիկից  ծանոթանալու, ընկերանալու, քանի որ ուրիշներին օգնելը և նոր հմտություններ ձեռք բերելը կարող են օգտակար լինել հետագայում: